ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


***


Ապրիլի 30-ին մարզպետը տեղակալ Սամվել Թարվերդյանի ու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր և Ռինդ համայնքներ, հանդիպեցին բնակիչների հետ: Աղավնաձորում առաջ քաշվեց գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման, բուժկետի վերանորոգման, գյուղում արտադրվող խաղողի բերքի իրացման հարցերը: Խաղողագործներին մարզպետը հավաստիացրեց, որ մթերումների գործընթացին մարզպետարանը ՀՀ գյուղ. նախարարության հետ ամեն կերպ կօժանդակեն, որպեսզի արտադրված խաղողը իրացվի մինչև վերջին կիլոգրամը: Անհրաժեշտ է միայն ապահովել համապատասխան որակ, որից և կախված է և՛ մթերման գործընթացի արդյունավետությունը, և՛ իրացման գինը: Բնակչությունն առանձնակի հետաքրքրված էր համայնքների խոշորոցման խնդիրներով: Մարզպետը ներկայացրեց խոշորացման առավելություններից ամենակարևորը՝ ֆինանսական մեծ ներդրումներով համայնքային նշանակության ավելի մեծ խնդիրերի լուծման հնարավորությունը: Մարզպետն իր աշխատախմբով այցելեց նաև դպրոցներ ու նախադպրոցական հիմնարկ, որտեղ բարձրացվեց արվեստի դպրոցի դահլիճի, հանրակրթական դպրոցի ջեռուցման, մանկապարտեզի վերանորոգման հարցերը: Ռինդում այցն սկսվեց գինու արտադրամասից, ապա շարունակվեց հանդիպումը մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացվեց դպրոցական լաբորատոր սարքավորումների և համակարգչային տեխնիկայի ձեռք բերման հարցերը: Իսկ համայնքի բնակիչները բարձրացրին մանկապարտեզի վերանորոգման, արտադրված խաղողի և մրգի մթերման, ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, կիսակառույց կոյուղու ավարտման, հողերի չափագրման ընթացքում տեղ գտած անճշտությունների շտկման հետ կապված հարցերը: Ինչպես միշտ բուժկետերում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացավ բուժսպասարկման առկա հնարավորություններին ու սանիտարահիգիենիկ իրավիճակին:

***

Մայիսի 5-ին Հ.Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների հետ այցելեց Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Արինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշվեց խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Մարզպետը արինցիների ուշադրությունը հրավիրեց համայնքում անասնապահության զարգացման և հողի մշակության կուլտուրայի բարձրացման, գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործընթացի վրա: Դպոցում բարձրացվեց ջեռուցման, դպրոց տանող ճանապարհի բարեկարգման և դպրոցական գրադարանի ստեղծման հարցերը: Փոռում բարձրացվեց ոռոգման ջրի արտաքին, խմելու ջրի ներքին ցանցերի վերանորոգման, հին խանութի շենքի վերակառուցման՝ մշակույթի կենտրոն դարձնելու համար, միջհամայնքային ճանապարհների բարեկարգման և գյուղտեխնիկայի ձեռք բերման խնդիրները: Ազատեկում նույնպես բարձրացվեց ոռոգման ջրի արտաքին ու խմելու ջրի ներքին և արտաքին ցանցերի, մշակույթի տան վերանորոգման հարցերը: Առանձնակի ուշադրություն դարձվեց այն խնդրի վրա, որ նորաստեղծ ընտանիքների կողմից կենցաղի տան ու մանկապարտեզի շենքերի սենյակներն զբաղեցնելու վերաբերյալ մինչ օրս իրավական կարգավորում չի տրվել, իսկ դպրոցն էլ խիստ կարիք ունի համակարգչային նոր տեխնիկայի, սպորտային գույքի և դպրոցական լաբորատոր սարքավորումների, որոնց ձեռք բերումը լուրջ խնդիր է: Երեք համայնքների բուժկետերում էլ առկա են եղել խմելու ջրի և հոսանքի ոչ նորմալ մատակարարման խնդիր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s