Վարդգես Իսախանյանին՝ վաստակած հանգստի բարի վայելում


13498Ապրիլի 30-ին քաղ.ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ մարզպետի հանդիսությունների ու խորհրդակցական սենյակում մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հարգանքի միջոցառում մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանի պատվին: Հանդիսությանը մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու աշխատողներն ու գործընկերները: Իր երկարամյա գործունեության ու աշխատանքային բարձր պատասխանատվության համար նա արժանացավ մարզպետի շնորհակալագրին ու գործընկերների բարեմաղթանքներին:
,,Վարդաձոր”-ի ստեղծագործական կոլեկտիվը ևս ցանկանում է Վարդգես Իսախանյանին վաստակած հանգստի բարի վայելում:

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***


Մայիսի 6-ին իր աշխատանքային խմբով մարզ էր այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկ և Վայք քաղաքների ղեկավարները, Եղեգնաձոր քաղաքի ղեկավարի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի գծով պատասխանատու գլխավոր մասնագետը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի մասնակցության հետ կապված հարցեր, ճշտվեց Համահայկական խաղերի ջահը Սյունիքի մարզից ընդունելու և Արարատի մարզին փոխանցելու ճանապարհային քարտեզը: Ի դեպ 2015թ. Համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկվել են Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում, որին իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև Վայոց ձորը:

***

ՀՀ ԳՆ ԾԻԳ-ի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի ղեկավար Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ մայիսի 6-ին մարզպետի մոտ տեղի ունեցավ քննարկում, նվիրված մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերին: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման այս ծրագրում ընգրկված են Ազատեկ, Աղնջաձոր, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Ռինդ, Վերնաշեն համայնքները, որոնց ղեկավարներն ու շահագրգիր անձիք ներկայացրին կոոպերատիվների ստեղծման ընթացքն իրենց համայնքներում, հետաքրքրվեցին ծրագրային քայլերի հաջորդականությամբ: Կոոպերատիվների ստեղծման աշխատանքների կազմակերպչական հարցերի շուրջ մանրամասներ ներկայացրեց Վ.Վարդանյանը:

Continue reading