ԲԱՑՈՒՄ ԵՆՔ «ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ» ԷՋԸ


***

Սրտի կաթվածի դեպքում 10-ից 9-ը մահանում է, եթե ժամանակին օգնություն չի ցուցաբերվում: Հաճախ է լինում, որ սրտի նոպա է սկսվում, բայց դեղորայք չկա մոտակայքում կամ ընդհանրապես մենակ եք:

Ինչ անել նման դեպքում.

Եթե սիրտը սկսում է անսովոր կերպով բաբախել, շատ հաճախ կամ խուլ, սրտի շրջանում ծանրություն է հայտնվում, մարմնի ձախ կողմում` ցավեր, շնչահեղձ եք սկսում լինել, խուճապի մատնվել պետք չէ: Դուք դեռ մի քանի վայրկյան ունեք` մինչ գիտակցությունը կորցնելը: Անմիջապես սկսեք հազալ, հազացեք շատ, ուժեղ, ամբողջ ուժով: Ամեն անգամ նախքան կրկին հազալը խորը շունչ քաշեք և նորից սկսեք հազալ: Այս տարբերակը կօգնի, որպեսզի ավելի շատ թթվածին գնա դեպի սիրտ, և սիրտը սկսի աշխատել:

***

Եթե խնդիրներ ունեք դեմքի մաշկի հետ, հաճախակի բորբոքումներ, կարմրություն, ակնե, սև կետեր և լայնացած ծակոտիներ են հայտնվում, ապա այս հրաշալի դիմակը ձեզ համար է: Այն օգնում է ազատվել մաշկի խնդիրներից:
Բաղադրությունը՝ 1 ձվի սպիտակուց, 3-4 կաթիլ թեյի ծառի յուղ, որն ամենահզոր հականեխիչ միջոցն է (վաճառվում է դեղատներում), Եգիպտացորենի օսլա:

***

<<Երիտասարդության էլիքսիր>>-Ահա թե ինչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար. Սխտորի 10պճեղ, 10 կիտրոնի հյութ, 1կգ օրգանական մեղր։ Սխտորը մանր կտրատել, ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը և լավ խառնել ու տեղափոխել ապակե տարայի մեջ և պահպանել 8-ից 10 օր, որից հետո օգտագործել։

***

22Ճակնդեղը չափազանց առողջարար բանջարեղեն է, այն օգտակար է աչքերի առողջության համար, հյութը կանխարգելում է բջիջների վնասվելն ու հեռացնում ազատ ռադիկալներն օրգանիզմից՝ բետալին պիգմենտների շնորհիվ, հյութը բարձրացնում է արյան մեջ երկաթի մակարդակը: Բացի երկաթից, այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են հեմոգլոբինի նորմալ մակարդակը: Երկաթը լավացնում է արյան շրջանառությունը: Հյութը նաև էներգիա է հաղորդում ու իջեցնում է արյան ճնշումը (ընդամենը օրական մեկ բաժակ օգտագործելու դեպքում):

Continue reading

Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներ դպրոցներում


***

Ապրելու ապրիլ…

DSC03140

Գլաձորի միջն. դպրոցում ևս կազմակերպվեցին Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Մեկնարկը տրվեց խորհրդանշական անմոռուկների պատրաստմամբ, որին մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները:

Հաջորդիվ անցկացվեց ցեղասպանության թեմայով բաց դաս հայ գրականություն առարկայի շրջանակներում:
Ապրիլի 18-ին դպրոցի դահլիճում կայացավ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բուն միջոցառումը: Այն սկսվեց <<Դլե յաման>> երգի մեղեդու ներքո:

Դահլիճը ձևավորված էր ըստ կարգի: Երեխաները մուտք գործեցին անմոռուկները ձեռքներին: Անմոռուկի խորհուրդը. սևը՝ անցյալ՝ անմեղ զոհերի հիշատակ, մանուշակագույնը՝ ներկա, դեղինը՝ լուսավոր ապագա: Նրանք բոլորին անմոռուկներ բաժանեցին: Տեղի ունեցավ մոմավառություն. երեխաները մոմերի շուրջ կազմեցին շրջան՝ ասես հուշահամալիր:
Հնչեցին ուշագրավ փաստեր, որոնք վկայակոչեց միջոցառման հեղինակ, աշխարհագրության ուսուցչուհի, մասնագիտությամբ նաև պատմաբան Սոֆիկ Գալստյանը.

-24000 ազգեր Կապույտ գրքում. գիրք, որում զետեղված են այլևս գոյություն չունեցող ազգություններ, բայց ոչ հայը: 1915թ. գետ՝ հայերի թափած արյան գետ, սակայն, ապրելու ապրիլ… Continue reading

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2014Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


***



Մարտի 10-ին Աղնջաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2014թ. կատարած աշխատանքների հանրային հաշվետվությունը:
Զեկուցմամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը: Նա նախ խոսեց տեղական տուրքերի հավաքագրման, դրանց կատարողականի մասին: Նշեց, որ հողի հարկը կատարվել է 94%-ով, գույքահարկը՝ 141%-ով և տեղական տուրքը՝ 65%-ով: Հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրվել է 1050 լիտր դիզ. վառելիք և 3250 կգ ազոտական պարարտանյութ, 20 ընտանիքի հնարավորություն է ընձեռնվել մշակել իր պտղատու այգիները և դրա դիմաց ստանալ աշխատավարձ, գյուղի բնակչության 80-90%-ին սննդամթերքի տեսքով տրամադրվել է օգնություն, 23 աշակերտների տրամադրվել է գրենական պիտույքներ և պայուսակներ: Մանկապարտեզի երեխաներին և աշակերտներին բաժանվել է ձմեռային հագուստներ և կոշիկներ, իսկ Նոր տարվա նախօրյակին 65 երեխայի բաժանվել է նվերներ, ինչպես նաև գյուղապետարանի ֆինանսական աջակցությամբ համայնքի երիտասարդության համար կազմակերպվել է երեկույթ: Գյուղապետարանի միջոցներով 20 երեխայի 7 օրով հնարավորություն է ընձեռնվել մեկնելու ճամբար: Համայնքում կազմակերպվել են մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնց մասնակցել է համայնքի պարի համույթը իր նոր պարային զգեստներով: Համայնքապետարանն առանձնակի հոգածություն է ցուցաբերել շրջանավարտների նկատմամբ՝ լուծելով վերջին զանգի հետ կապված խնդիրները: Վերանորոգվել է վարչական շենքը, Սպիտակաքար /Աղդաշ/ հանդամասում տեղադրվել է անասունների համար խմոց, գյուղապետարանի միջնորդությամբ իրականացվել է կամուրջների նախագծում, կատարվել է առուների մաքրման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները գնահատել է բավարար:
Կատարված աշխատանքներին կից առկա են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք են Էլեկտրական հոսանքի բարելավում, խմելու ջրի բաշխման և ջրամբարի վերանորոգման աշխատանքները, երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծումը, ոռոգման համակարգերի վերանորոգումը, գյուղի տարածքում գտնվող ջրամբարի գործարկումը, աղբահանության խնդիրը: Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


***

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է: Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն:

SAM_0012
Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:
Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով:
Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:
Միջոցառման ավարտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գնալով՝ բոլորը միասնաբար պարեցին մեր ազգային <<Քոչարին>>, որ խորհրդանշում էր մեր ազգի միասնություն ու հարատևությունը: Նորավանք այցելած ուխտավորներին բաժանվեցին Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթներ և հարիսա: Continue reading

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


***

Ապրիլի 28-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարն իր աշխատանքային խմբով նախ մասնակցեց Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ավանդական հուշամրցաշարի բացմանը, ապա այցելեց Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ ու լողավազան, ծանոթացավ դրանց վերաբերող խնդիրներին: Ապա մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեց դպրոցների տնօրենների, մարզական կառույցների ներկայացուցիչների ու ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը կարևորելով ֆիզկուլտուրայի դերը դպրոցահասակ երեխաների կյանքում, դիմեց վերջիններիս, բարձր մակարդակով կազմակերպել ֆիզկուլտուրայի դասաժամերը, որը խթան կհանդիսանա աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովմանը: Հանդիպման մասնակիցների կողմից առաջ քաշվեցին մի շարք հարցեր, որոնք լուրջ խնդիրներ հանդիսանում ֆիզկուլտուրան պատշաճ մակարդակի վրա պահելու համար: Թերևս ամենակարևորը սպորտային դահլիճները մարզական գույքով ապահովելն էր ու նաև կառույցների վերանորոգումը: Ելույթ ունեցող ուսուցիչներից ոմանք էլ բարձրաձայնեցին այն հարցը, որ ֆիզկուլտուրայի դասաժամերից տրամադրվել է առողջ ապրելակերպին, որի պատճառով իրենց դասաժամերը նվազել են: Նախարարի հավաստմամբ դրանք երկուսն էլ հավասարազոր են սպորտի բնագավառում, ուստի դրանք լրացնում են մեկը մյուսին:

Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին:
Հանդիպումից հետո նախարարն ու մարզպետն այցելեցին Մալիշկայի, Վայքի ու Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզադաշտեր, ծանոթացան առկա խնդիրներին:

***

13344Ապրիլի 29-ին մարզ այցելեց ՀՀ գյուղ. նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրվեց խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման ու իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի գինեգործների միության ներկայացուցիչներ, վերամշակող ընկերությունների ու մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Մինչ քոլեջի աշխատանքներին անցնելը տեղեկացնենք, որ տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Արգամ Դովլաթյանը:

Արգամ Դովլաթյան

Արգամ Դովլաթյան

Առաջին իսկ օրվանից նա ձեռնամուխ է եղել ուսումնական հաստատության զարգացման կարևորագույն խնդրին: Կրթական բնագավառում փորձում է հիմք դնել ուսուցման դուալ համակարգին, դրանով քոլեջը դարձնելով տվյալ համակարգը հանրապետությունում ներդնող ուսումնական հաստատություններից առաջիններից մեկը: Մարզի զարգացման գերակա ուղղության՝ գինեգործության ոլորտում պահանջվող մասնագետների ուսուցումը կկազմակերպվի գինու գործարաններում: Տվյալ համակարգի ներդրման համար չափազանց կարևորվում է գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացվելու ուսումնական հաստատությունում: GIZ-ի կողմից նախատեսված Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 16-24-ը անցկացվելիք կոնֆերանսը, որին կմասնակցի Ա.Դովլաթյանը, փորձի փոխանակման լավագույն պայման կարող է հանդիսանալ քոլեջում նրա ծրագրերի իրականացման համար:

Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացնում մարզի ուսումնական հաստատություններում: Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային անվտանգության կանոնների բազմաբնույթ խախտումներով: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կարգադրագրերով առաջարկվում է միջոցառումներ, որոնց կատարման դեպքում ապահովվում է ուսումնական հաստատության հրդեհային անվտանգությունը: Չնայած հրդեհների նախականխման ուղղությամբ տեսչության կողմից իրականացվող զգալի աշխատանքներին, դեռևս անհնար է լիովին խուսափել հրդեհներից: Դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խնդրի նկատմամբ դրսևորած անտարբեր մոտեցմամբ: Նման իրավիճակում առաջացած յուրաքանչյուր հրդեհ կարող է խուճապ առաջացնել` լուրջ և ծանր հետևանքներով: Մենք բազմիցս անդրադարձել ենք նմանատիպ օբյեկտներում տեղի ունեցած աղետալի հրդեհներին` վերլուծելով դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները: Այժմ անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար: Հատկապես կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը:Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և ՄՀ և ՏԱՏ աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`

  •  հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
  •  հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
  • հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումն ապահովող պայմանների ստեղծում,
  • հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,

Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՆՈՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՓԻԼ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ՎԱՅՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԴԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅԱՐՓԻ ԱՂԱԽԱՆՅԱՆԸ


 

<<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը Վայոց ձորում

 

Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՀԽ Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ 2010 թվականից ի վեր արդեն հինգերորդ անգամ իրականացնում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը, որը նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի փոխհամագործակցության միջոցով բացահայտելու ընտանեկան որոշ հիմնախնդիրներ և մշակելու, առաջարկելու դրանց հաղթահարման հոգևոր ուղիները: Այդ նպատակով ՀՀ հանրակրթական տարբեր դպրոցներում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպում է հոգևորականի հետ հանդիպումներ ինչպես ծնողական լսարաններում, այնպես էլ աշակերտների հետ: Նման հանդիպումներին կարող են հաջորդել ծնողների, աշակերտների առաջարկությամբ քահանայի կողմից տնայցեր ու առանձին զրույց, խորհրդատվություն-քննարկումներ: Ծրագրի շրջանակներում ենթադրվում է նաև քահանայի հետ մեկ հանդիպում զորամասում:

DSC07537
Վայոց ձորի թեմում <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> 2015թ. ծրագրի իրականացման առաջին փուլին, որը տեղի ունեցավ մայիս ամսվա ընթացքում, ընդգրկված էին երկու դպրոցներ՝ Գնդեվազի միջնակարգ և Ջերմուկի ավագ դպրոցները:
Նշված դպրոցներում ավագ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Քրիստոնական դատիարակության կենտրոնի Վայքի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանայանը և Ջերմուկ քաղաքի Ս. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գալուստ Սահակյանը: Ժամանակակից ուսուցման մեթոդների կիրառությամբ, խմբային աշխատանքներով աշակերտներին ներկայացվեց կարծրատիպ հասկացությունը, ապա քննարկվեցին կանանց և տղամարդկանց միջև առկա կարծրատիպերը, կարծրատիպային մտածողության հետևանքները մեր ընտանիքներում և առհասարակ՝ մեր կյանքում: Տեր Հայրն առանձնակի ընդգծեց պսակի խորհրդով տղամարդու և կնոջ կողմից առանց կարծրատիպային մտածողության հանձնառությունների և ընտանիքի համար հավասար պատասխանատվության կարևորության գիտակցումը:
Աշակերտների ծնողների և ուսուցչական կազմի հետ հանդիպումների ընթացքում Տեր Հայրը բանախոսեց <<Արարք և պատասխանատվություն>> թեմայով՝ կրկին շեշտադրելով պատասխանատու վերաբերմունքի կարևորությունն ընտանեկան հարաբերություններում ոչ միայն նյութականի, այլև հոգևորի ու բարոյականի մակարդակներում:
Թե’ աշակերտական, թե’ ծնողական լսարաններում մեծ էր հետաքրքրությունն արծարծվող հարցերի շուրջ, ինչն, անխոս, վկայում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագրի հաջողության մասին:

Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2015թ.-ի առաջին եռամսյակի ամփոփագիր



2015թ-ի առաջին եռամսյակում ստացվել է 355 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 256 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 240-ը, մերժվել` 9-ը, ընթացքի մեջ է 7 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 6 քաղաքացի, որից 3-ի խնդրանքը բավարարվել է, 2-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 55 դիմումից դրական պատասխան է ստացել 47-ը, մերժվել է` 2-ը, 6 դիմում ընթացքի մեջ է: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 11 քաղաքացիներից 7-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 4 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/: Continue reading

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ի ՆՊԱՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ


Կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու նորամուծություններին արագ արձագանքելը, ժամանակի կրթական պահանջներին համընթաց քայլելը միշտ էլ եղել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի որդեգրած քաղաքականության առանցքներից մեկը:

DSC00450
Արդեն մեկ տարի է` քոլեջը ներդրել է Moodle էլեկտրոնային համակարգը: Այն յուրատեսակ էլեկտրոնային հարթակ է, որտեղ դասախոսները տեղադրում են իրենց ուսումնառության նյութերը, օժանդակ տեղեկատվություն, մասնագիտական հոդվածներ և այլն: Այնտեղ տեղադրվում է նաև քոլեջի և ուսումնական գործընթացի մասին ընդարձակ տեղեկատվություն: Յուրաքանչյուր ուսանող կարող է մուտք գործել համակարգ, ծանոթանալ նյութերին և տեղեկատվությանը: Համակարգն ունի մի շարք առավելություններ. այն ուսանողների համար ապահովում է հիմնական և լրացուցիչ մասնագիտական նյութերի մատչելությունն ու հասանելիությունը, իսկ տվյալ օրը բացակայող ուսանողը կարող է մուտք գործել հարթակ և ծանոթանալ դասավանդման նյութերին և տնային առաջադրանքին: Համակարգը նոր խթան կհանդիսանա ուսումնական գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման համար:

10
Հաջորդ նորամուծությունը վերաբերում է գինեգործության հեռավար ուսուցման ծրագրի ներդրմանը: Նոր ուսումնական տարում նախատեսվում է սկսել ծրագրի ուսուցումը: Այն եզակի հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են և՛ աշխատել, և՛ ստանալ որակյալ կրթություն: Continue reading