Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացնում մարզի ուսումնական հաստատություններում: Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային անվտանգության կանոնների բազմաբնույթ խախտումներով: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կարգադրագրերով առաջարկվում է միջոցառումներ, որոնց կատարման դեպքում ապահովվում է ուսումնական հաստատության հրդեհային անվտանգությունը: Չնայած հրդեհների նախականխման ուղղությամբ տեսչության կողմից իրականացվող զգալի աշխատանքներին, դեռևս անհնար է լիովին խուսափել հրդեհներից: Դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խնդրի նկատմամբ դրսևորած անտարբեր մոտեցմամբ: Նման իրավիճակում առաջացած յուրաքանչյուր հրդեհ կարող է խուճապ առաջացնել` լուրջ և ծանր հետևանքներով: Մենք բազմիցս անդրադարձել ենք նմանատիպ օբյեկտներում տեղի ունեցած աղետալի հրդեհներին` վերլուծելով դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները: Այժմ անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար: Հատկապես կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը:Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և ՄՀ և ՏԱՏ աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`
- հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
- հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
- հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումն ապահովող պայմանների ստեղծում,
- հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,