Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2015թ.-ի առաջին եռամսյակի ամփոփագիր



2015թ-ի առաջին եռամսյակում ստացվել է 355 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 256 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 240-ը, մերժվել` 9-ը, ընթացքի մեջ է 7 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 6 քաղաքացի, որից 3-ի խնդրանքը բավարարվել է, 2-ինը` մերժվել, 1 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 55 դիմումից դրական պատասխան է ստացել 47-ը, մերժվել է` 2-ը, 6 դիմում ընթացքի մեջ է: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 11 քաղաքացիներից 7-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 4 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 3 քաղաքացիներից 2-ը ստացել են դրական պատասխան, 1 դիմում ընթացքի մեջ է:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 8 քաղաքացի և բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
է/ հողաշինության հարցերով դիմած 8 քաղաքացիներից 6-ը ստացել են դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել են 3 քաղաքացի և ստացել դրական պատասխան:
թ/ Այլ բնույթի 5 դիմում է հաշվառման վերցված, որին տրվել է դրական պատասխան:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

Փ. Ղազարյան
մարզպետարանի աշխատակազմի
քարտուղարության ընդհանուր բաժնի պետ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s