ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` Ի ՆՊԱՍՏ ԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ


Կրթական նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու նորամուծություններին արագ արձագանքելը, ժամանակի կրթական պահանջներին համընթաց քայլելը միշտ էլ եղել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի որդեգրած քաղաքականության առանցքներից մեկը:

DSC00450
Արդեն մեկ տարի է` քոլեջը ներդրել է Moodle էլեկտրոնային համակարգը: Այն յուրատեսակ էլեկտրոնային հարթակ է, որտեղ դասախոսները տեղադրում են իրենց ուսումնառության նյութերը, օժանդակ տեղեկատվություն, մասնագիտական հոդվածներ և այլն: Այնտեղ տեղադրվում է նաև քոլեջի և ուսումնական գործընթացի մասին ընդարձակ տեղեկատվություն: Յուրաքանչյուր ուսանող կարող է մուտք գործել համակարգ, ծանոթանալ նյութերին և տեղեկատվությանը: Համակարգն ունի մի շարք առավելություններ. այն ուսանողների համար ապահովում է հիմնական և լրացուցիչ մասնագիտական նյութերի մատչելությունն ու հասանելիությունը, իսկ տվյալ օրը բացակայող ուսանողը կարող է մուտք գործել հարթակ և ծանոթանալ դասավանդման նյութերին և տնային առաջադրանքին: Համակարգը նոր խթան կհանդիսանա ուսումնական գործընթացի թափանցիկության և արդյունավետության բարձրացման համար:

10
Հաջորդ նորամուծությունը վերաբերում է գինեգործության հեռավար ուսուցման ծրագրի ներդրմանը: Նոր ուսումնական տարում նախատեսվում է սկսել ծրագրի ուսուցումը: Այն եզակի հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են և՛ աշխատել, և՛ ստանալ որակյալ կրթություն:
Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար կատարվել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք, ծրագրի պատասխանատուները վերապատրաստվել են մի շարք դասընթացների ժամանակ, իսկ քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը մայիսին այս ծրագրի շրջանակներում կմեկնի Գերմանիայի Մյունխեն քաղաք փորձի փոխանակման նպատակով:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s