ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացնում մարզի ուսումնական հաստատություններում: Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային անվտանգության կանոնների բազմաբնույթ խախտումներով: Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կարգադրագրերով առաջարկվում է միջոցառումներ, որոնց կատարման դեպքում ապահովվում է ուսումնական հաստատության հրդեհային անվտանգությունը: Չնայած հրդեհների նախականխման ուղղությամբ տեսչության կողմից իրականացվող զգալի աշխատանքներին, դեռևս անհնար է լիովին խուսափել հրդեհներից: Դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խնդրի նկատմամբ դրսևորած անտարբեր մոտեցմամբ: Նման իրավիճակում առաջացած յուրաքանչյուր հրդեհ կարող է խուճապ առաջացնել` լուրջ և ծանր հետևանքներով: Մենք բազմիցս անդրադարձել ենք նմանատիպ օբյեկտներում տեղի ունեցած աղետալի հրդեհներին` վերլուծելով դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները: Այժմ անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար: Հատկապես կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը:Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և ՄՀ և ՏԱՏ աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`

  •  հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
  •  հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
  • հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումն ապահովող պայմանների ստեղծում,
  • հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,

բոլոր աշխատակիցների, աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում: Հնարավոր հրդեհների տարածումը բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, արգելել սանդղավանդակներում պահեստային և օժանդակ շինությունների տեղակայումը, դյուրավառ նյութերի պահումը, բաց կրակով աշխատանքներ կատարելը: Հակահրդեհային պատերի և ծածկերի որմնաբացվածքները պետք է կահավորվեն կրակի և այրման արգասիքների տարածումը կանխող պաշտպանիչ միջոցներով (հակահրդեհային դռներ, վարագույրներ և այլն), իսկ հակահրդեհային պատերի բացակները փակվեն չայրվող նյութերով: Հրշեջ ավտոմատիկայի և հրդեհաշիջման համակարգերն անհրաժեշտ է պահել աշխատունակ վիճակում, իսկ օբյեկտի տարածքն ու սենյակները պարբերաբար մաքրել այրունակ աղբից, թափոններից: Մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարահանումն ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես ազատ վիճակում պահել բոլոր անցումները, ելքերը, միջանցքները, անցախցերը և աստիճանավանդակները: Աշխատակիցները պետք է ուսուցանվեն տարահանման ձևերին և մեթոդներին: Արգելվում է տարահանման ուղիների պատերի, հատակների, առաստաղների հարդարումը զանազան դյուրավառ նյութերով: Հնարավոր հրդեհների հաջող մարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հակահրդեհային ջրացանց: Բայց միայն ջրի առկայությունը բավարար չէ: Պետք է մշտական տեխնիկական հսկողություն իրականացնել հրշեջ ջրավազանների, հիդրանտների, ջրագծերի, պոմպային համակարգերի նկատմամբ: Հրշեջ ջրավազանների և հիդրանտների տեղակայման վայրերը պետք է նշվեն լուսային ցուցանակներով, իսկ մոտեցման ճանապարհները մշտապես ազատ լինեն: Բոլորիս հայտնի են հրդեհաշիջման սկզբնական միջոցները` կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ, ավազ և այլն: Պրակտիկան ցույց է տալիս, որ այդ ՙփոքր՚ հրշեջ տեխնիկան հաճախ շատ մեծ ծառայություն է մատուցում հրդեհների մարման ժամանակ: Հրդեհաշիջման աշխատանքների լիարժեք իրականացման համար շատ կարոր է նա, որ օբյեկտներին մոտենալու ճանապարհները հնարավորություն ընձեռեն հրշեջ ավտոմեքենաների` ցանկացած շենքի, ցանկացած կողմից տարվա բոլոր եղանակներին (հատկապես` ձմռանը) մոտեցման համար: Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում օբյեկտի վարչակազմի աշխատակիցների ճշգրիտ գործողությունները: Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարահանմանը: Յուրաքանչյուր աշխատակից, հրդեհ հայտնաբերելու դեպքում պարտավոր է` անհապաղ ահազանգել հրշեջ պահպանությանը` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ, մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման համար, առկա հրդեհաշիջման միջոցներով (կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ այլն) ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին: Օբյեկտի ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում պարտավոր են`

  •  ստուգել, ահազանգե՞լ են արդյոք հրշեջ պահպանությանը, թե՞ ոչ,
  •  համաձայն տարահանման մշակված պլանի միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման, ինչպես նաև խուճապը կանխելու ուղղությամբ,
  • ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները` մինչև հրշեջների տեղ հասնելը:

Հրդեհի ժամանակ չպետք է բացել դռները, պատուհանները, ինչպես նաև կոտրել ապակիները: Լքելով սենյակը կամ շենքը, անհրաժեշտ է փակել բոլոր դռներն ու պատուհանները, քանի որ օդի ներհոսքը նպաստում է կրակի արագ տարածմանը: Ուսումնական հաստատություններում ճիշտ կազմակերպված հրշեջնախապահպանական աշխատանքները, ինչպես նաև տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:

Ա.Եղոյան
Մարզային հրդեհային և
տեխ. անվտանգ. պետ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s