ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՆՈՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՓԻԼ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ՎԱՅՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԴԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅԱՐՓԻ ԱՂԱԽԱՆՅԱՆԸ


 

<<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը Վայոց ձորում

 

Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ԵՀԽ Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի օժանդակությամբ 2010 թվականից ի վեր արդեն հինգերորդ անգամ իրականացնում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագիրը, որը նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի փոխհամագործակցության միջոցով բացահայտելու ընտանեկան որոշ հիմնախնդիրներ և մշակելու, առաջարկելու դրանց հաղթահարման հոգևոր ուղիները: Այդ նպատակով ՀՀ հանրակրթական տարբեր դպրոցներում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպում է հոգևորականի հետ հանդիպումներ ինչպես ծնողական լսարաններում, այնպես էլ աշակերտների հետ: Նման հանդիպումներին կարող են հաջորդել ծնողների, աշակերտների առաջարկությամբ քահանայի կողմից տնայցեր ու առանձին զրույց, խորհրդատվություն-քննարկումներ: Ծրագրի շրջանակներում ենթադրվում է նաև քահանայի հետ մեկ հանդիպում զորամասում:

DSC07537
Վայոց ձորի թեմում <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> 2015թ. ծրագրի իրականացման առաջին փուլին, որը տեղի ունեցավ մայիս ամսվա ընթացքում, ընդգրկված էին երկու դպրոցներ՝ Գնդեվազի միջնակարգ և Ջերմուկի ավագ դպրոցները:
Նշված դպրոցներում ավագ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Քրիստոնական դատիարակության կենտրոնի Վայքի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանայանը և Ջերմուկ քաղաքի Ս. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գալուստ Սահակյանը: Ժամանակակից ուսուցման մեթոդների կիրառությամբ, խմբային աշխատանքներով աշակերտներին ներկայացվեց կարծրատիպ հասկացությունը, ապա քննարկվեցին կանանց և տղամարդկանց միջև առկա կարծրատիպերը, կարծրատիպային մտածողության հետևանքները մեր ընտանիքներում և առհասարակ՝ մեր կյանքում: Տեր Հայրն առանձնակի ընդգծեց պսակի խորհրդով տղամարդու և կնոջ կողմից առանց կարծրատիպային մտածողության հանձնառությունների և ընտանիքի համար հավասար պատասխանատվության կարևորության գիտակցումը:
Աշակերտների ծնողների և ուսուցչական կազմի հետ հանդիպումների ընթացքում Տեր Հայրը բանախոսեց <<Արարք և պատասխանատվություն>> թեմայով՝ կրկին շեշտադրելով պատասխանատու վերաբերմունքի կարևորությունն ընտանեկան հարաբերություններում ոչ միայն նյութականի, այլև հոգևորի ու բարոյականի մակարդակներում:
Թե’ աշակերտական, թե’ ծնողական լսարաններում մեծ էր հետաքրքրությունն արծարծվող հարցերի շուրջ, ինչն, անխոս, վկայում է <<Հոգևոր աջակցություն ընտանիքներին>> ծրագրի հաջողության մասին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s