ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Մինչ քոլեջի աշխատանքներին անցնելը տեղեկացնենք, որ տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Արգամ Դովլաթյանը:

Արգամ Դովլաթյան

Արգամ Դովլաթյան

Առաջին իսկ օրվանից նա ձեռնամուխ է եղել ուսումնական հաստատության զարգացման կարևորագույն խնդրին: Կրթական բնագավառում փորձում է հիմք դնել ուսուցման դուալ համակարգին, դրանով քոլեջը դարձնելով տվյալ համակարգը հանրապետությունում ներդնող ուսումնական հաստատություններից առաջիններից մեկը: Մարզի զարգացման գերակա ուղղության՝ գինեգործության ոլորտում պահանջվող մասնագետների ուսուցումը կկազմակերպվի գինու գործարաններում: Տվյալ համակարգի ներդրման համար չափազանց կարևորվում է գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացվելու ուսումնական հաստատությունում: GIZ-ի կողմից նախատեսված Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 16-24-ը անցկացվելիք կոնֆերանսը, որին կմասնակցի Ա.Դովլաթյանը, փորձի փոխանակման լավագույն պայման կարող է հանդիսանալ քոլեջում նրա ծրագրերի իրականացման համար:

Continue reading

Advertisements