ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Մինչ քոլեջի աշխատանքներին անցնելը տեղեկացնենք, որ տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն է նշանակվել Արգամ Դովլաթյանը:

Արգամ Դովլաթյան

Արգամ Դովլաթյան

Առաջին իսկ օրվանից նա ձեռնամուխ է եղել ուսումնական հաստատության զարգացման կարևորագույն խնդրին: Կրթական բնագավառում փորձում է հիմք դնել ուսուցման դուալ համակարգին, դրանով քոլեջը դարձնելով տվյալ համակարգը հանրապետությունում ներդնող ուսումնական հաստատություններից առաջիններից մեկը: Մարզի զարգացման գերակա ուղղության՝ գինեգործության ոլորտում պահանջվող մասնագետների ուսուցումը կկազմակերպվի գինու գործարաններում: Տվյալ համակարգի ներդրման համար չափազանց կարևորվում է գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացվելու ուսումնական հաստատությունում: GIZ-ի կողմից նախատեսված Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 16-24-ը անցկացվելիք կոնֆերանսը, որին կմասնակցի Ա.Դովլաթյանը, փորձի փոխանակման լավագույն պայման կարող է հանդիսանալ քոլեջում նրա ծրագրերի իրականացման համար:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջն իր գործունեության առանցքային խնդիրներից է համարում այնպիսի մասնագիտությունների ուսուցումը, որոնք արդիական են, համահունչ են տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկին և սոցիալ-տնտեսական զարգացման օրինաչափություններին: Այս ամենի կողքին, իհարկե, չեն մոռացվում այն արժեքները, որոնք միտված են հոգևոր բացը լրացնելուն և գեղագիտական պահանջմունքները բավարարելուն: Քոլեջի կողմից մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներ ծավալելիս արձանագրվեց, որ մեր տարածաշրջանում երիտասարդը գեղարվեստական ուղղվածությամբ որևէ մասնագիտություն ստանալու հնարավորություն չունի: Օժտված և շնորհալի երիտասարդներին իրենց նախասիրությունները և տաղանդը դրսևորելու և զարգանալու, ինչպես նաև մարզի մշակութային կյանքին նոր երանգ ու շեշտ հաղորդելու նպատակով այս ուսումնական տարում քոլեջը մասնագիտությունների ցանկում ընդգրկել է նոր մասնագիտություն` <<Դերասանական արվեստ>>, որի ուսուցումն իրականացվելու է և′ հիմնական, և′  միջնակարգ կրթության հիմքերով, համապատասխանաբար 4 և 3 տարի տևողությամբ:
– Սա իսկապես եզակի հնարավորություն է երիտասարդների համար իրենց ունակությունների դրսևորման առումով և կարող է իսկապես նպաստել շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կայացմանը,- ասում է քոլեջի նորանշանակ տնօրեն Արգամ Դովլաթյանը,- հույս ունեմ, որ նոր մասնագիտության ուսուցումը նոր խթան կհանդիսանան մարզի մշակութային կյանքի էլ ավելի ակտիվացման համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s