ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


***

Ապրիլի 28-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարն իր աշխատանքային խմբով նախ մասնակցեց Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ավանդական հուշամրցաշարի բացմանը, ապա այցելեց Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ ու լողավազան, ծանոթացավ դրանց վերաբերող խնդիրներին: Ապա մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեց դպրոցների տնօրենների, մարզական կառույցների ներկայացուցիչների ու ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը կարևորելով ֆիզկուլտուրայի դերը դպրոցահասակ երեխաների կյանքում, դիմեց վերջիններիս, բարձր մակարդակով կազմակերպել ֆիզկուլտուրայի դասաժամերը, որը խթան կհանդիսանա աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովմանը: Հանդիպման մասնակիցների կողմից առաջ քաշվեցին մի շարք հարցեր, որոնք լուրջ խնդիրներ հանդիսանում ֆիզկուլտուրան պատշաճ մակարդակի վրա պահելու համար: Թերևս ամենակարևորը սպորտային դահլիճները մարզական գույքով ապահովելն էր ու նաև կառույցների վերանորոգումը: Ելույթ ունեցող ուսուցիչներից ոմանք էլ բարձրաձայնեցին այն հարցը, որ ֆիզկուլտուրայի դասաժամերից տրամադրվել է առողջ ապրելակերպին, որի պատճառով իրենց դասաժամերը նվազել են: Նախարարի հավաստմամբ դրանք երկուսն էլ հավասարազոր են սպորտի բնագավառում, ուստի դրանք լրացնում են մեկը մյուսին:

Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին:
Հանդիպումից հետո նախարարն ու մարզպետն այցելեցին Մալիշկայի, Վայքի ու Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզադաշտեր, ծանոթացան առկա խնդիրներին:

***

13344Ապրիլի 29-ին մարզ այցելեց ՀՀ գյուղ. նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրվեց խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման ու իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի գինեգործների միության ներկայացուցիչներ, վերամշակող ընկերությունների ու մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ: Continue reading

Advertisements