ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


***

Ապրիլի 28-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարն իր աշխատանքային խմբով նախ մասնակցեց Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ավանդական հուշամրցաշարի բացմանը, ապա այցելեց Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ ու լողավազան, ծանոթացավ դրանց վերաբերող խնդիրներին: Ապա մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպեց դպրոցների տնօրենների, մարզական կառույցների ներկայացուցիչների ու ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ: Նախարարը կարևորելով ֆիզկուլտուրայի դերը դպրոցահասակ երեխաների կյանքում, դիմեց վերջիններիս, բարձր մակարդակով կազմակերպել ֆիզկուլտուրայի դասաժամերը, որը խթան կհանդիսանա աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովմանը: Հանդիպման մասնակիցների կողմից առաջ քաշվեցին մի շարք հարցեր, որոնք լուրջ խնդիրներ հանդիսանում ֆիզկուլտուրան պատշաճ մակարդակի վրա պահելու համար: Թերևս ամենակարևորը սպորտային դահլիճները մարզական գույքով ապահովելն էր ու նաև կառույցների վերանորոգումը: Ելույթ ունեցող ուսուցիչներից ոմանք էլ բարձրաձայնեցին այն հարցը, որ ֆիզկուլտուրայի դասաժամերից տրամադրվել է առողջ ապրելակերպին, որի պատճառով իրենց դասաժամերը նվազել են: Նախարարի հավաստմամբ դրանք երկուսն էլ հավասարազոր են սպորտի բնագավառում, ուստի դրանք լրացնում են մեկը մյուսին:

Հանդիպման ավարտին նախարարը ՀՀ մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին:
Հանդիպումից հետո նախարարն ու մարզպետն այցելեցին Մալիշկայի, Վայքի ու Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոցներ, մարզադաշտեր, ծանոթացան առկա խնդիրներին:

***

13344Ապրիլի 29-ին մարզ այցելեց ՀՀ գյուղ. նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրվեց խորհրդակցություն, որի նպատակն էր քննարկել ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման ու իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի գինեգործների միության ներկայացուցիչներ, վերամշակող ընկերությունների ու մարզում խաղողի մշակությամբ զբաղվող համայնքների ղեկավարներ:

Բացման խոսքում նախարարը նշեց, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա խնդիրները, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները: ,,Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի և, այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա,,- ասաց նախարարն ու հավելեց, որ այս հարցերը գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և առաջիկայում վերամշակող ընկերությունների գործունեությունը խթանելու և նրանց կողմից բարձրացված հարցերին լուծումներ տալու նպատակով նախատեսվում է նաև քննարկում կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ: Նախարարը նաև հորդորեց վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները` մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադարձ կատարվեց նաև բերքատվության ավելացման, ինչպես նաև բերքի որակի բարելավման հարցերին, որը նույնպես արտահանման ծավալների ընդլայնման տեսանկյունից դեռևս մեծ խոչընդոտ է: ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն իր հերթին հավաստեց, որ գյուղացիները բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն ունենա, և ընկերությունները պատրաստ են ապահովել ամբողջ բերքի իրացումը` շեշտելով մթերումների գնի և ժամկետների կարգավորման հարցերի կարևորությունը: Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ գինը որոշում է շուկան, որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք՝ գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար, շահավետ: Նախարարը խոսեց նաև պայմանագրային հիմունքներով աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին` հորդորելով ակտիվացնել բերքի իրացման պայմանագրերի կնքման գործընթացը: Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հ. Սարգսյանի ու իր աշխատակազմի ուղեկցությամբ եղավ Ազատեկ համայնքում, որտեղ ,,Հայկական միրգ,, ծրագրի շրջանակում հիմնվել է շուրջ 20 հեկտար բալենու, սալորենու, կեռասենու, նեկտարինի և ընկուզենու այգիներ:

Ծրագրի հրավերով Հայաստան էր ժամանել նաև ֆրանսիացի մասնագետ, ով գյուղացիներին ներկայացրել է ընկուզենու մշակության տեխնոլոգիաների իրենց փորձը: Նախարարը նշեց, որ ծրագիրը բավականաչափ շահավետ և հատկապես արդյունավետ է փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Այն հնարավորություն է ընձեռում 12 տարի ժամկետով վարձակալության հանձնել իրենց պատկանող հողատարածքները, որտեղ բացառապես ծրագրի միջոցներով բարձրարժեք սորտի ծառատեսակներ են տնկվում, և արդյունքում ստացված շահույթի 25 տոկոսը հետ է վերադարձվում հողատարածքի սեփականատիրոջը:

Բացի այդ, գյուղացիներն իրենք են աշխատում այդ նոր հիմնված այգիներում, որի դիմաց նույնպես վարձատրվում են: Իր կողմից կատարված ներդրումները հետ բերելուց հետո վարձակալող ընկերությունը պարտավորվում է գյուղացուն հետ վերադարձնել բերքատու այգին:
Գյուղացիների հետ զրույցների ընթացքում նախարարը հորդորեց՝ միավորվել և կոոպերատիվներ ստեղծել, ինչը կօգնի խնդիրներին համատեղ ջանքերով առավել հեշտ և արդյունավետ լուծումներ տալ:

Օգտվեցինք նաև minagro.am-ի տեղեկատվությունից:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s