ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


***

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է: Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն:

SAM_0012
Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:
Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով:
Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:
Միջոցառման ավարտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գնալով՝ բոլորը միասնաբար պարեցին մեր ազգային <<Քոչարին>>, որ խորհրդանշում էր մեր ազգի միասնություն ու հարատևությունը: Նորավանք այցելած ուխտավորներին բաժանվեցին Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթներ և հարիսա:

Վերջում տեղի ունեցավ սիրո ճաշ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ողջ հանդիսության և սիրո ճաշի կազմակերպման ծախսերը հոգացել էր Նորավանքի բարերար, ազնվափայլ տիկին Դիանա Հաճեթյանը:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s