ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2014Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


***



Մարտի 10-ին Աղնջաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2014թ. կատարած աշխատանքների հանրային հաշվետվությունը:
Զեկուցմամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը: Նա նախ խոսեց տեղական տուրքերի հավաքագրման, դրանց կատարողականի մասին: Նշեց, որ հողի հարկը կատարվել է 94%-ով, գույքահարկը՝ 141%-ով և տեղական տուրքը՝ 65%-ով: Հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրվել է 1050 լիտր դիզ. վառելիք և 3250 կգ ազոտական պարարտանյութ, 20 ընտանիքի հնարավորություն է ընձեռնվել մշակել իր պտղատու այգիները և դրա դիմաց ստանալ աշխատավարձ, գյուղի բնակչության 80-90%-ին սննդամթերքի տեսքով տրամադրվել է օգնություն, 23 աշակերտների տրամադրվել է գրենական պիտույքներ և պայուսակներ: Մանկապարտեզի երեխաներին և աշակերտներին բաժանվել է ձմեռային հագուստներ և կոշիկներ, իսկ Նոր տարվա նախօրյակին 65 երեխայի բաժանվել է նվերներ, ինչպես նաև գյուղապետարանի ֆինանսական աջակցությամբ համայնքի երիտասարդության համար կազմակերպվել է երեկույթ: Գյուղապետարանի միջոցներով 20 երեխայի 7 օրով հնարավորություն է ընձեռնվել մեկնելու ճամբար: Համայնքում կազմակերպվել են մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնց մասնակցել է համայնքի պարի համույթը իր նոր պարային զգեստներով: Համայնքապետարանն առանձնակի հոգածություն է ցուցաբերել շրջանավարտների նկատմամբ՝ լուծելով վերջին զանգի հետ կապված խնդիրները: Վերանորոգվել է վարչական շենքը, Սպիտակաքար /Աղդաշ/ հանդամասում տեղադրվել է անասունների համար խմոց, գյուղապետարանի միջնորդությամբ իրականացվել է կամուրջների նախագծում, կատարվել է առուների մաքրման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները գնահատել է բավարար:
Կատարված աշխատանքներին կից առկա են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք են Էլեկտրական հոսանքի բարելավում, խմելու ջրի բաշխման և ջրամբարի վերանորոգման աշխատանքները, երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծումը, ոռոգման համակարգերի վերանորոգումը, գյուղի տարածքում գտնվող ջրամբարի գործարկումը, աղբահանության խնդիրը: Continue reading

Advertisements