ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2014Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ


***



Մարտի 10-ին Աղնջաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի 2014թ. կատարած աշխատանքների հանրային հաշվետվությունը:
Զեկուցմամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը: Նա նախ խոսեց տեղական տուրքերի հավաքագրման, դրանց կատարողականի մասին: Նշեց, որ հողի հարկը կատարվել է 94%-ով, գույքահարկը՝ 141%-ով և տեղական տուրքը՝ 65%-ով: Հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրվել է 1050 լիտր դիզ. վառելիք և 3250 կգ ազոտական պարարտանյութ, 20 ընտանիքի հնարավորություն է ընձեռնվել մշակել իր պտղատու այգիները և դրա դիմաց ստանալ աշխատավարձ, գյուղի բնակչության 80-90%-ին սննդամթերքի տեսքով տրամադրվել է օգնություն, 23 աշակերտների տրամադրվել է գրենական պիտույքներ և պայուսակներ: Մանկապարտեզի երեխաներին և աշակերտներին բաժանվել է ձմեռային հագուստներ և կոշիկներ, իսկ Նոր տարվա նախօրյակին 65 երեխայի բաժանվել է նվերներ, ինչպես նաև գյուղապետարանի ֆինանսական աջակցությամբ համայնքի երիտասարդության համար կազմակերպվել է երեկույթ: Գյուղապետարանի միջոցներով 20 երեխայի 7 օրով հնարավորություն է ընձեռնվել մեկնելու ճամբար: Համայնքում կազմակերպվել են մշակութային և սպորտային միջոցառումներ, որոնց մասնակցել է համայնքի պարի համույթը իր նոր պարային զգեստներով: Համայնքապետարանն առանձնակի հոգածություն է ցուցաբերել շրջանավարտների նկատմամբ՝ լուծելով վերջին զանգի հետ կապված խնդիրները: Վերանորոգվել է վարչական շենքը, Սպիտակաքար /Աղդաշ/ հանդամասում տեղադրվել է անասունների համար խմոց, գյուղապետարանի միջնորդությամբ իրականացվել է կամուրջների նախագծում, կատարվել է առուների մաքրման աշխատանքներ: Համայնքի ղեկավարի հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները գնահատել է բավարար:
Կատարված աշխատանքներին կից առկա են նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Դրանք են Էլեկտրական հոսանքի բարելավում, խմելու ջրի բաշխման և ջրամբարի վերանորոգման աշխատանքները, երիտասարդության զբաղվածության խնդիրների լուծումը, ոռոգման համակարգերի վերանորոգումը, գյուղի տարածքում գտնվող ջրամբարի գործարկումը, աղբահանության խնդիրը:

***

Մարտի 16-ին Աղավնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի տարեկան հաշվետվությունը: Բացի ավագանուց ու համայնքի անդամներից ներկա էին նաև մարզպետի տեղակալ Ս.Թարվերդյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն.Սիմոնյանը, ֆինանսական և սոցիալտնտ. զարգացման վարչության պետ Ռ.Հայրապետյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ բնակիչներ: Համայնքի ղեկավարը ներկայացրեց հաշվետվություն 2014թ. կատարված աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Նախ հաստատվել է համայնքի 2014 թ. բյուջեն, հավաքագրվել է սեփական եկամուտները, որի ցուցանիշները տարվա կտրվածքով ունի հետևյալ տեսքը՝ հողի հարկ -100.2 %, գույքահարկ -121.7 %, հողի վարձավճար -100.7 %, տեղական տուրքեր -110.6 %, տեղական վճարներ -100.0 %. ընդամենը սեփական եկամուտները կազմել է 102.1 %: Տեղեկացվեց նաև, որ ապահովվել է փողոցային լուսավորությունը, կատարվել է փողոցների գրունտի լիցք, բարեկարգվել է շուրջ 10 կմ ճանապարհ, վերացվել է խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղու վթարները, որի համար բյուջեից ծախսվել է 950.0հազ.դրամ, ապահովվել է համայնքի մանկապարտեզի, արվեստի դպրոցի աշխատանքին վերաբերվող խնդիրները, մանկապարտեզի համար ձեռք է բերվել նոր գույք՝ մանկական սեղաններ և աթոռներ, բյուջեից ծախսվել է 450.0 հազար դրամ, ավագանու հաստատած աշխատակարգով իրականացվել է ՙԱղավնաձոր՚ ՀՈԱԿ-ի բնականոն գործունեությունը, որի համար բյուջեից հատկացվել է 19021.6 հազար դրամ, համայքի ղեկավարի մոտ կատարվել է բնակիչների ընդունելություն, լսվել է նրանց պահանջները, որոնց տրվել է համապատասխան ընթացք, անապահով ընտանիքներին տրամադրվել է դրամական օգնություն՝ 1690.0հազ.դրամ, ներկրվել և համայնքի բնակչությանն է տրամադրվել 70տոննա ազոտական պարարտանյութ, 4250լիտր դիզ.վառելիք, քաղաքաշինության բնագավառում համայնքի ղեկավարն ընդունել է որոշումներ, որոնք վերաբերվում են փաստաթղթերի օրինականացմանը /հասցեների որոշումներ, շինարարության թույլտվություններ, հողհատկացման քաղվածքների տրամադրում և այլն/, ամիսը 3 անգամ ըստ գրաֆիկի գյուղում կատարվել է աղբահանություն, ճշտվել է բնակիչների ցուցակները, կատարվել է կենդանիների հաշվառում: Բացի այդ համայնքի ղեկավարը կարևորեց նաև այն փաստը, որ մարդիկ տարիներ առաջ վարձակալած կամ գնած վարելահողերի վրա բազմամյա տնկարկներ են հիմնել, որոնք արդեն խաղողի և պտղատու այգիներ են, սակայն հողատեսքի փոփոխություն չի կատարվել: Տեղի ունեցավ քննարկում ոռոգման ջրամբարի, չգազաֆիկացված թաղամասերի, մանկապարտեզում առկա խնդիրների, ծիրանի և խաղողի բերքի իրացման հետ կապված խնդիրների շուրջ:
Ա.Գալստյանը նշեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառում և խաչքարի տեղադրում: Վերջում բարձրացվեցին համայնքին վերաբերվող բազմաթիվ հարցեր, որոնց տվեց պարզաբանումներ, ներկայացվեց տվյալ խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Հաշվետվությունը ամփոփեց փոխմարզպետ Ս.Թարվերդյանը, առաջարկելով համայնքի ղեկավարի տարեկան գործունեությունը գնահատել բավարար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s