Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներ դպրոցներում


***

Ապրելու ապրիլ…

DSC03140

Գլաձորի միջն. դպրոցում ևս կազմակերպվեցին Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Մեկնարկը տրվեց խորհրդանշական անմոռուկների պատրաստմամբ, որին մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները:

Հաջորդիվ անցկացվեց ցեղասպանության թեմայով բաց դաս հայ գրականություն առարկայի շրջանակներում:
Ապրիլի 18-ին դպրոցի դահլիճում կայացավ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված բուն միջոցառումը: Այն սկսվեց <<Դլե յաման>> երգի մեղեդու ներքո:

Դահլիճը ձևավորված էր ըստ կարգի: Երեխաները մուտք գործեցին անմոռուկները ձեռքներին: Անմոռուկի խորհուրդը. սևը՝ անցյալ՝ անմեղ զոհերի հիշատակ, մանուշակագույնը՝ ներկա, դեղինը՝ լուսավոր ապագա: Նրանք բոլորին անմոռուկներ բաժանեցին: Տեղի ունեցավ մոմավառություն. երեխաները մոմերի շուրջ կազմեցին շրջան՝ ասես հուշահամալիր:
Հնչեցին ուշագրավ փաստեր, որոնք վկայակոչեց միջոցառման հեղինակ, աշխարհագրության ուսուցչուհի, մասնագիտությամբ նաև պատմաբան Սոֆիկ Գալստյանը.

-24000 ազգեր Կապույտ գրքում. գիրք, որում զետեղված են այլևս գոյություն չունեցող ազգություններ, բայց ոչ հայը: 1915թ. գետ՝ հայերի թափած արյան գետ, սակայն, ապրելու ապրիլ…

Դահլիճում տեղ էին գտել այն պետությունների դրոշները, որոնք ընդունել են հայոց ցեղասպանությունը: Այնուհետ հարցեր Հայկական հարցի շուրջ: Մասնակից երեխաները նախապես բաժանվել էին Մուշ, Անի, Ադանա և Կիլիկիա խբմերի: Նրանց ուղղվեցին հարցեր, որոնց պատասխանները մեկը մյուսից խոսուն էին: Կար ազգային-հայրենասիրական երգի և պարի հանձնարարություն: Ընթացքում կարտարվող պարերն ու հնչող երգերը արտացոլում էին հայի մեծ կամքը, ձգտումը դեպի լավն ու բարին, դեպի պայքարը և հաղթանակը:
Միջոցառման ավարտին ընթերցվեց <<Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագիրը>>, որից հետո ՀՕՄ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի կողմից անվանական հուշագիր ստացավ դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը: Վերջինս էլ նմանօրինակ պարգևներ փոխանցեց իր իսկ սաներին՝ նշելով տպավորված լինելը:

Ալլա Հովհաննիսյան

***

12866Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի հերթական միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 21-ին, որին մասնակցում էին փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Վայոց ձոր թեմի ներկայացուցիչները, ուսուցիչներ, ծնողներ ու հրավիրված հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Միջոցառման ներկայացուցիչները ներկայացրին Հայոց Մեծ եղեռնի պատմությունը մինչև մեր օրերը: Հնչեցին յաթաղանին զոհ գնացած անմեղ նահատակների կորստյան ցավին, հիշատակի ոգեկոչմանը ձոնված բանաստեղծություններ ու երգեր, միաբանվելու և պայքարելու կոչեր: Միջոցառման ավարտին Մ. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու դպրոցի տնօրինությանը:

Շնորհակալանքի խոսք ասաց նաև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

***

Ապրիլի 23-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի, մարզպետարանի, Եղեգնաձորի ավագ դպրոցի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համատեղ ուժերով:
Սկզբում ներկաներն ուղիղ եթեր միացումով դիտեցին Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, ապա Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը բարձրացավ բեմ և դիմելով ներկաներին՝ ոտքի կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այդ ընթացքում բոլոր վայրերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զանգերը ղողանջեցին՝ ի հիշատակ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի: 100 զարկերով ղողանջեցին նաև Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիների զանգերը:

Այնուհետև Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, ապա Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի հետ նահատակների հիշատակի արարողակարգ կատարեցին, որի ավարտին սկսվեց միջոցառումը:
Երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև Արթուր Կարապետյանը, իսկ միջացառումն ավարտվեց ժողովրդական պարերով, որին հետևեց երիտասարդների ջահերով երթը դեպի Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, ուր Տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնն ու շարականներ:
ապրիլի 24-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

***

1-inԱպրիլի 18-ին Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կազմակերպվեց Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Հարություն Սարգսյանն ու փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք: Դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանի բացման խոսքից հետո սկսվեց Հայոց ցեղասպանության ողջ ընթացքը պատկերող ներկայացումները: Վերջում նման կազմակերպված միջոցառման համար մասնակիցներին ողջունեց մարզպետ Հարություն Սարգսյանը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

***


«Հայոց Մեծ եղեռնը և եկեղեցին» խորագրով
ապրիլի 18-ին միջոցառում էր կազմակերպվել Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում, որի հեղինակն էր դպրոցի Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աշխեն Ավետյանը:

2

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ ու հյուրեր:

Մասնակից աշակերտներն իրենց գեղեցիկ ելույթներով ներկայացրին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա աշակերտներին ու միջոցառման կազմակերպիչներին իր շնորհավորական խոսքն ասաց դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու և
http://vayotsdzoritem.com/ կայքի խմբագիր

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s