ԲԱՑՈՒՄ ԵՆՔ «ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ» ԷՋԸ


***

Սրտի կաթվածի դեպքում 10-ից 9-ը մահանում է, եթե ժամանակին օգնություն չի ցուցաբերվում: Հաճախ է լինում, որ սրտի նոպա է սկսվում, բայց դեղորայք չկա մոտակայքում կամ ընդհանրապես մենակ եք:

Ինչ անել նման դեպքում.

Եթե սիրտը սկսում է անսովոր կերպով բաբախել, շատ հաճախ կամ խուլ, սրտի շրջանում ծանրություն է հայտնվում, մարմնի ձախ կողմում` ցավեր, շնչահեղձ եք սկսում լինել, խուճապի մատնվել պետք չէ: Դուք դեռ մի քանի վայրկյան ունեք` մինչ գիտակցությունը կորցնելը: Անմիջապես սկսեք հազալ, հազացեք շատ, ուժեղ, ամբողջ ուժով: Ամեն անգամ նախքան կրկին հազալը խորը շունչ քաշեք և նորից սկսեք հազալ: Այս տարբերակը կօգնի, որպեսզի ավելի շատ թթվածին գնա դեպի սիրտ, և սիրտը սկսի աշխատել:

***

Եթե խնդիրներ ունեք դեմքի մաշկի հետ, հաճախակի բորբոքումներ, կարմրություն, ակնե, սև կետեր և լայնացած ծակոտիներ են հայտնվում, ապա այս հրաշալի դիմակը ձեզ համար է: Այն օգնում է ազատվել մաշկի խնդիրներից:
Բաղադրությունը՝ 1 ձվի սպիտակուց, 3-4 կաթիլ թեյի ծառի յուղ, որն ամենահզոր հականեխիչ միջոցն է (վաճառվում է դեղատներում), Եգիպտացորենի օսլա:

***

<<Երիտասարդության էլիքսիր>>-Ահա թե ինչ է անհրաժեշտ այն պատրաստելու համար. Սխտորի 10պճեղ, 10 կիտրոնի հյութ, 1կգ օրգանական մեղր։ Սխտորը մանր կտրատել, ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը և լավ խառնել ու տեղափոխել ապակե տարայի մեջ և պահպանել 8-ից 10 օր, որից հետո օգտագործել։

***

22Ճակնդեղը չափազանց առողջարար բանջարեղեն է, այն օգտակար է աչքերի առողջության համար, հյութը կանխարգելում է բջիջների վնասվելն ու հեռացնում ազատ ռադիկալներն օրգանիզմից՝ բետալին պիգմենտների շնորհիվ, հյութը բարձրացնում է արյան մեջ երկաթի մակարդակը: Բացի երկաթից, այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են հեմոգլոբինի նորմալ մակարդակը: Երկաթը լավացնում է արյան շրջանառությունը: Հյութը նաև էներգիա է հաղորդում ու իջեցնում է արյան ճնշումը (ընդամենը օրական մեկ բաժակ օգտագործելու դեպքում):

***

Կանանց մեծամասնության մոտ խնդիր է շուրթերի վերևի հատվածում մազերի առկայությունը։ Կա խնդրի լուծման բնական և արդյունավետ միջոց։ Արևելքում այս միջոցը կանայք կիրառում են դարեր շարունակ։ Անցանկալի մազերից ազատվելու համար նախատեսված այս խառնուրդն ունի նաև մաշկը հանգստացնող ազդեցություն։ Այն հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով և հակաօքսիդանտներով։ Դրանք են. 2 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ վարսակի մածուկ, որի պատրաստման համար պետք է 1 ճաշի գդալ վարսակը մանրացնել բլենդերով և ավելացնել 1 ճաշի գդալ եռացրած ջուր, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Լավ խառնել և քսել մաշկի այն հատվածներին, որտեղ առկա են անցանկալի մազերը։ Թողնել 15 րոպե, հետո լվացվել տաք ջրով ու քսել դեմքի մաշկի կրեմ։ Կրկնել շաբաթը 2-3 անգամ։ 1 ամիս անց դրանք կանհետանան։

***

Արյան ճնշումը համարվում է առողջությանը սպառնացող թաքնված վտանգ, մեծացնում է ինսուլտի, երիկամների, սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։ Արյան բարձր ճնշումը կարգավորելու համար օգտագործում են դեղահաբեր, բայց շատ կարևոր, որ արյան ճնշմամբ տառապող մարդիկ նախ փոխեն իրենց սննդակարգը, քիչ աղ և ճարպ ընդունեն, շատ ջուր խմեն, կարող են նաև կանխել արյան ճնշման բարձրացումը դարչինի օգնությամբ։ Հետազոտությունները հաստատել են, որ դարչինի օգտագործումը նվազեցնում է արյան ճնշումը։ Օրական սննդակարգի մեջ 2 գրամ դարչինի ներառումը կարող է հեշտությամբ վերահսկել արյան ճնշումը։ Դարչինը կարող է օգտագործվել նախաճաշի ժամանակ, այն կարելի է ավելացնել սուրճի, մածունի, շիլայի, ինչպես նաև մրգային աղցանի մեջ։

***

Արդյունավետությամբ և բազմազանությամբ աչքի է ընկնում բրնձաջուրը: Ներկայացնում ենք ասիական բաղադրատոմսեր, որոնք այժմ ամբողջ աշխարհում շատ տարածված են:

1. Բրնձով մաշկի մաքրում

Բրնձաջուրը պարունակում է В, С, Е վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր: Այս ամենը նեղացնում են ծակոտիները, փափկեցնում մաշկը: Այն պաշտպանում է մաշկը արևից: Անհրաժեշտ է նախօրոք լվացած մեկ բաժակ բրինձը 15 րոպե թրջել և դեմքը լվանալ այդ ջրով:

2. Բրնձաջուրը՝ մազերի համար

Եթե բրնձաջրով լվանաք կամ պարզաջրեք մազերը, ապա դրանք կփափկեն և կփայլեն:

3. Բրնձաջուրը՝ նիհարելու համար

Նիհարելու համար անհրաժեշտ է 1 բաժակ բրինձը 4-7 բաժակ ջրով եփել և այդ ջուրը խմել նախաճաշին, ինչպես նաև օրվա ընթացքում: Առավել օգտակար կլինի օրվա մեջ մեկ անգամ սնունդ ընդունելը փոխարինել բրնձի ջրով, քանի որ սննդի մեկ չափաբաժինը պարունակում է մոտավորապես 650 կալորիա, մինչդեռ մեկ բաժակ բրնձի ջուրը՝ 150:

4. Ֆերմենտացված բրնձաջուրը՝ որպես բուժող և երիտասարդացնող միջոց

Այս ջուրը ավելի սննդարար է, դրա բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, հանքանյութեր, վիտամին Е և ֆերմենտներ: Այս բաղադրությամբ բրնձաջուրը օգտագործվում է սպիների, ցաների բուժման նպատակով, այն նվազեցնում է կնճիռները, բուժում բորբոքումները և մաշկն ավելի փայլուն դարձնում: Ճապոնացի կանայք այս ջրով իրենց մազերը սկսել են լվանալ դեռ հնագույն ժամանակներից: Այն լավ է ազդում ոչ միայն մազերի վերականգնման, այլև աճի վրա: Այսպիսի ջուր ստանալու համար Ճապոնիայում երբեք եփելուց հետո բրնձի ջուրը չեն թափում, այն հավաքում են և օգտագործում իրենց կարիքների համար: Ջուրը հավաքում են, երբ բրինձը սկսում է եռալ: Ջուրը հավաքելուց հետո այն մեկ օր թթվեցնում են սենյակային ջերմաստիճանում, այնուհետև ֆերմենտացումը կանգնեցնելու համար եռացնում ուժեղ կրակի վրա, սառեցնում և մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s