ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՊԱՏԱՆԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ


Օրերս Մոսկա քաղաքում կայացավ <<Ոսկե նոտա>> («Золотая нотаե) երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր մեր հայրենակից, վայոցձորցի երիտասարդ և տաղանդավոր երգիչ Արթուր Կարապետյանը:

072

Հպարտությամբ պետք է նշել, որ Արթուր Կարապետյանը մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին պատվավոր տեղը: <<Ոսկե նոտա>> միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը պատկանում է <<Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնին>>: Ինչպես նշեց Արթուրը, մրցույթին մասնակցելու նախնական հայտ էին ներկայացրել 200-ից ավելի մասնակիցներ, որոնցից միայն 80-նն են անցել եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցում էին 8-ից մինչև 30 տարեկան երիտասարդ կատարողներ:

073

Continue reading

Advertisements

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

***

0 1Հունիսի 16-ին մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ու խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ, այցելեց <<Ոսկե այծ>> (Golden Goat) պանրի արտադրության գործարան: Տեղեկացնենք, որ ընկերությունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում և հիմնադրվել է 2000թ. Խաչիկ Մարտիրոսյանի կողմից: Գործարանում կատարած շրջայցի ժամանակ մարզպետը ծանոթացավ աշխատողների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն: Ընկերությունն արտադրում է 8 տեսակի պանիր, այդ թվում՝ <<Եղեգնաձոր>>, <<Լոռի>>, <<Ալպյան>>, <<Չանախ>>:

Ինչպես նշեց ընկերության տնօրենը, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը մարզի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր լինելը:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև ընկերության գնային քաղաքանության, կաթի մթերման պայմանների, ինչպես նաև արտադրանքի արտահանման և շուկայի ընդլայնման հետ կապված հիմնահարցերի մասին: Նշենք, որ 2002թ.-ից այծի պանիրը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2004թ.-ից` ԱՄՆ: Տնօրենի հետ ունեցած զրույցի ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետարանը պատրաստ է ընկերությանն օժանդակել՝ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:

***

Հունիսի 3-ին մարզպետ Հ.Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների տնօրենների, զին.կոմների, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Օրակարգում`
1.Նախազորակոչային տարիքի՝ 14-15տարեկանների <<Առողջության անձնագրերի>> լրացման ճշգրտություն: (Զեկ.` Առողջ. և սոց.ապահովության վարչ. պետի տեղակալ Ս. Շահբազյան)
2.Վերջիններիս հետազոտության համար հատկացված ֆինանսավորումը: (Զեկ. ՀՀ առողջ. նախարարության աշխ.-ի ՊԱԳ-ի մարզային կենտրոնի պետ Կ. Բաղդասարյան)
3.Գյուղական առողջակենտրոնները ՊՈԱԿ-ների վերակազմակերպելու գործընթացը: (Զեկ. Ս. Շահբազյան)
Ներկայացվեցին նաև Եղեգնաձոր և Վայք տարածաշրջաններում նրանց <<Առողջության անձնագրերի>> լրացման ընթացքն ու դրանց ֆինանսավորման հետ կապված հիմնախնդիրները:
Մարզպետն առանձնակի կարևորեց համայնքների ղեկավարների, զին.կոմ-ների, առողջապահական կազմակերպությունների և դպրոցների համագործակցությունն ու նրանց հստակ և նպատակային աշխատանքը:

***

Հունիսի 2-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ համերգ, որին ներկա էր նաև մարզպետ Հ.Սարգսյանը: Դա Եղեգնաձորի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների երկրորդ համատեղ համերգն էր, որի ընթացքում հնչեցին հայ և օտարերկրյա դասականների գործեր: Համերգի ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու երեխաներին շնորհավորեց հունիսի 1-ի առթիվ: Իր խոսքում Հ. Սարգսյանը հույս հայտնեց նաև, որ այս երկու երաժշտական դպրոցների համագործակցությունը դեռ երկար իր զարգացումն ու շարունակությունը կունենա, ինչին կնպաստի նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի փոխադարձ այցը և համատեղ համերգի կազմակերպումը Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Continue reading

Արձագանք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին


Հունիսի 6-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: ՀՀ մարզերի գյուղ.տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:
Տոնավաճառի արդյունավետ կազմակերպման համար ՀՀ գյուղ.նախարարությունն ակնկալում է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ու մարզի համայնքների ղեկավարների աջակցությունը տոնավաճառի վերաբերյալ մարզի գյուղացիական տնտեսություններին իրազեկելու, տոնավաճառին վերջիններիս մասնակցությունն ապահովելու և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Բացի վերը նշված տոնավաճառից ՀՀ գյուղ.նախարարության կողմից տեղեկացվում է նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ու գյուղի զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում իրականացվում է <<Արտադրող խմբերի և արժեշղթանեի զարգացում>> ծրագիրը, որի իրականացման համար Եվրոպական միությունը 20մլն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության ու գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 2.4մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղ.նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար: Նույն նպատակով Ավստրիայի կառավարությունը ևս՝ <<Ավստրիայի զարգացման համագործակցության>> միջոցով, լրացուցիչ 1մլն եվրո է տրամադրել ծրագրի տեխնիկական աջակցության իրականացման համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության /ՄԱԱԶԿ/ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ կողմից, որոնք իրենց ուժերն ուղղելու են ֆերմերային միությունների ու կոոպերատիվների կարողությունների բարելավմանը և գյուղատնտեսական ու ոչ-գյուղատնտեսական արժեշղթաների ստեղծմանը՝ գյուղական համայնքների զարգացման, գյուղատնտեսական և արտադրական համակարգերի բարելավման, տեղական ու միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնման նպատակով: Continue reading

Թիվ 6 /134/, Հունիսի 30, 2015թ.


 

666

 Շարունակել կարդալ →