Արձագանք գյուղատնտեսական մթերքների տոնավաճառին


Հունիսի 6-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: ՀՀ մարզերի գյուղ.տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը: Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևան քաղաքում գյուղմթերքի մատակարարման համակարգի բարելավման գործում, և նախատեսվում է նման տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում:
Տոնավաճառի արդյունավետ կազմակերպման համար ՀՀ գյուղ.նախարարությունն ակնկալում է մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ու մարզի համայնքների ղեկավարների աջակցությունը տոնավաճառի վերաբերյալ մարզի գյուղացիական տնտեսություններին իրազեկելու, տոնավաճառին վերջիններիս մասնակցությունն ապահովելու և կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Բացի վերը նշված տոնավաճառից ՀՀ գյուղ.նախարարության կողմից տեղեկացվում է նաև Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ու գյուղի զարգացման ծրագրի մասին, որի շրջանակներում իրականացվում է <<Արտադրող խմբերի և արժեշղթանեի զարգացում>> ծրագիրը, որի իրականացման համար Եվրոպական միությունը 20մլն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության ու գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 2.4մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղ.նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար: Նույն նպատակով Ավստրիայի կառավարությունը ևս՝ <<Ավստրիայի զարգացման համագործակցության>> միջոցով, լրացուցիչ 1մլն եվրո է տրամադրել ծրագրի տեխնիկական աջակցության իրականացման համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության /ՄԱԱԶԿ/ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ կողմից, որոնք իրենց ուժերն ուղղելու են ֆերմերային միությունների ու կոոպերատիվների կարողությունների բարելավմանը և գյուղատնտեսական ու ոչ-գյուղատնտեսական արժեշղթաների ստեղծմանը՝ գյուղական համայնքների զարգացման, գյուղատնտեսական և արտադրական համակարգերի բարելավման, տեղական ու միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնման նպատակով:

Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտեսությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված բնակչությունը և նրանց ընտանիքները: Ծրագրի տևողությունը 3տարի է: Լրացուցիչ տեղեկության և հայտադիմումը լրացնելու համար դիմել մարզպետարանի համապատասխան վարչություն:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s