ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

***

0 1Հունիսի 16-ին մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ու խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ, այցելեց <<Ոսկե այծ>> (Golden Goat) պանրի արտադրության գործարան: Տեղեկացնենք, որ ընկերությունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում և հիմնադրվել է 2000թ. Խաչիկ Մարտիրոսյանի կողմից: Գործարանում կատարած շրջայցի ժամանակ մարզպետը ծանոթացավ աշխատողների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն: Ընկերությունն արտադրում է 8 տեսակի պանիր, այդ թվում՝ <<Եղեգնաձոր>>, <<Լոռի>>, <<Ալպյան>>, <<Չանախ>>:

Ինչպես նշեց ընկերության տնօրենը, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը մարզի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր լինելը:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև ընկերության գնային քաղաքանության, կաթի մթերման պայմանների, ինչպես նաև արտադրանքի արտահանման և շուկայի ընդլայնման հետ կապված հիմնահարցերի մասին: Նշենք, որ 2002թ.-ից այծի պանիրը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2004թ.-ից` ԱՄՆ: Տնօրենի հետ ունեցած զրույցի ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետարանը պատրաստ է ընկերությանն օժանդակել՝ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:

***

Հունիսի 3-ին մարզպետ Հ.Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների տնօրենների, զին.կոմների, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Օրակարգում`
1.Նախազորակոչային տարիքի՝ 14-15տարեկանների <<Առողջության անձնագրերի>> լրացման ճշգրտություն: (Զեկ.` Առողջ. և սոց.ապահովության վարչ. պետի տեղակալ Ս. Շահբազյան)
2.Վերջիններիս հետազոտության համար հատկացված ֆինանսավորումը: (Զեկ. ՀՀ առողջ. նախարարության աշխ.-ի ՊԱԳ-ի մարզային կենտրոնի պետ Կ. Բաղդասարյան)
3.Գյուղական առողջակենտրոնները ՊՈԱԿ-ների վերակազմակերպելու գործընթացը: (Զեկ. Ս. Շահբազյան)
Ներկայացվեցին նաև Եղեգնաձոր և Վայք տարածաշրջաններում նրանց <<Առողջության անձնագրերի>> լրացման ընթացքն ու դրանց ֆինանսավորման հետ կապված հիմնախնդիրները:
Մարզպետն առանձնակի կարևորեց համայնքների ղեկավարների, զին.կոմ-ների, առողջապահական կազմակերպությունների և դպրոցների համագործակցությունն ու նրանց հստակ և նպատակային աշխատանքը:

***

Հունիսի 2-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ համերգ, որին ներկա էր նաև մարզպետ Հ.Սարգսյանը: Դա Եղեգնաձորի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների երկրորդ համատեղ համերգն էր, որի ընթացքում հնչեցին հայ և օտարերկրյա դասականների գործեր: Համերգի ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու երեխաներին շնորհավորեց հունիսի 1-ի առթիվ: Իր խոսքում Հ. Սարգսյանը հույս հայտնեց նաև, որ այս երկու երաժշտական դպրոցների համագործակցությունը դեռ երկար իր զարգացումն ու շարունակությունը կունենա, ինչին կնպաստի նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի փոխադարձ այցը և համատեղ համերգի կազմակերպումը Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում: Continue reading