ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

***

0 1Հունիսի 16-ին մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ու խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ, այցելեց <<Ոսկե այծ>> (Golden Goat) պանրի արտադրության գործարան: Տեղեկացնենք, որ ընկերությունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում և հիմնադրվել է 2000թ. Խաչիկ Մարտիրոսյանի կողմից: Գործարանում կատարած շրջայցի ժամանակ մարզպետը ծանոթացավ աշխատողների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն: Ընկերությունն արտադրում է 8 տեսակի պանիր, այդ թվում՝ <<Եղեգնաձոր>>, <<Լոռի>>, <<Ալպյան>>, <<Չանախ>>:

Ինչպես նշեց ընկերության տնօրենը, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը մարզի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր լինելը:

Հանդիպման ժամանակ խոսվեց նաև ընկերության գնային քաղաքանության, կաթի մթերման պայմանների, ինչպես նաև արտադրանքի արտահանման և շուկայի ընդլայնման հետ կապված հիմնահարցերի մասին: Նշենք, որ 2002թ.-ից այծի պանիրը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2004թ.-ից` ԱՄՆ: Տնօրենի հետ ունեցած զրույցի ժամանակ մարզպետը նշեց, որ մարզպետարանը պատրաստ է ընկերությանն օժանդակել՝ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:

***

Հունիսի 3-ին մարզպետ Հ.Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն առողջապահական կազմակերպությունների տնօրենների, զին.կոմների, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ: Օրակարգում`
1.Նախազորակոչային տարիքի՝ 14-15տարեկանների <<Առողջության անձնագրերի>> լրացման ճշգրտություն: (Զեկ.` Առողջ. և սոց.ապահովության վարչ. պետի տեղակալ Ս. Շահբազյան)
2.Վերջիններիս հետազոտության համար հատկացված ֆինանսավորումը: (Զեկ. ՀՀ առողջ. նախարարության աշխ.-ի ՊԱԳ-ի մարզային կենտրոնի պետ Կ. Բաղդասարյան)
3.Գյուղական առողջակենտրոնները ՊՈԱԿ-ների վերակազմակերպելու գործընթացը: (Զեկ. Ս. Շահբազյան)
Ներկայացվեցին նաև Եղեգնաձոր և Վայք տարածաշրջաններում նրանց <<Առողջության անձնագրերի>> լրացման ընթացքն ու դրանց ֆինանսավորման հետ կապված հիմնախնդիրները:
Մարզպետն առանձնակի կարևորեց համայնքների ղեկավարների, զին.կոմ-ների, առողջապահական կազմակերպությունների և դպրոցների համագործակցությունն ու նրանց հստակ և նպատակային աշխատանքը:

***

Հունիսի 2-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի համատեղ համերգ, որին ներկա էր նաև մարզպետ Հ.Սարգսյանը: Դա Եղեգնաձորի և Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցների երկրորդ համատեղ համերգն էր, որի ընթացքում հնչեցին հայ և օտարերկրյա դասականների գործեր: Համերգի ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու երեխաներին շնորհավորեց հունիսի 1-ի առթիվ: Իր խոսքում Հ. Սարգսյանը հույս հայտնեց նաև, որ այս երկու երաժշտական դպրոցների համագործակցությունը դեռ երկար իր զարգացումն ու շարունակությունը կունենա, ինչին կնպաստի նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի փոխադարձ այցը և համատեղ համերգի կազմակերպումը Երևանի Էդուրադ Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում:

***

Հունիսի 11-ին մարզպետ Հ.Սարգսյանն ընդունեց պաշտոնական այցով մարզում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությանը` նահանգապետի տեղակալ, Խոյի կուսակալ Հուսեյն Սեյվանիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Խոյի կուսակալի առաջին տեղակալ Ահմադ Ալի Ասատվարը, քաղաքային խորհրդի նախագահ Ֆաթափ Քաբիրին, Հանրային կապերի պետ Հոջաթ Յահյազադէն, Մշակութային-հասարակական բաժնի պետ Սարդ Շաքուրզադէն և պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը հանդիպում ունեցավ մարզպետարանում, որի նպատակն էր 2010-ին մարզպետարանի և ԻԻՀ Խոյի կուսակալության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կատարված աշխատանքների քննարկումը:
Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են փոխադարձ այցեր, կազմակերպվել են երկկողմ մշակութային և սպորտային միջոցառումներ: Ողջունելով Խոյի կուսակալության պատվիրակությանը, մարզպետը կարևորեց երկու հարևան երկրների միջև սերտ և բարիդրացիական հարաբերությունները էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում: Մարզպետը հյուրերի ուշադրությունը հրավիրեց հատկապես գորգագործության, անասնապահության, զբոսաշրջության և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտների զարգացման վրա, ներկայացնելով նշված ոլորտների զարգացման և բարելավման համար առկա բոլոր հնարավորությունները:
Ի դեպ ըստ պատվիրակության ղեկավարի Խոյն այսօր շահեկան դիրքում է. մարզով է անցնում ԻԻՀ-ին և եվրոպական մի շարք երկրներ միմյանց կապող երկաթգիծը, միջպետական մայրուղին, ինչը հնարավորություն է ստեղծում զարգացնել թե առևտրի, և թե տուրիզմի ոլորտները: Իսկ Վայոց ձորի հետ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ մեծամասշտաբ շուկա ունենալու առումով: Վերջում Հ.Սարգսյանն ու Հ.Սեյվանին խորհրդնշական նվերներ հանձնեցին միմյանց: Պաշտոնական այցի շրջանակներում Խոյի կուսակալության պատվիրակությունն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, շրջագայեց Ջերմուկ և Վայք քաղաքներով, ինչպես նաև այցելեց Նորավանքի վանական համալիր:

***

Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական ու ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլ կարևորվում է մեր սահմանները պահող և պահպանող հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը: Այս նպատակով էր, որ մարզպետ Հ.Սարգսյանի աջակցությամբ` մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը ծրագրեցին շրջագայել սահմանամերձ համայնքներով: Եվ այս անգամ ակումբի հերթական հանդիպումը որոշվեց անցկացնել Խաչիկ գյուղում ու հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք: Հանդիպման նպատակը երիտասարդների հոգևոր դաստիարակությունն էր, նրանց առաքելական եկեղեցուն էլ ավելի մոտ դարձնելը: Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից մատուցվեց ժամերգություն, երիտասարդներն այցելեցին Քարկոփ կամ Խոտակերաց եկեղեցի, տեր Վազգեն քահանան խոսեց մեր ազգի ինքնության, բարոյական և քրիստոնեական արժեքների պահպանման գործում Հայ եկեղեցու դերի և նշանակության մասին: Դարեր շարունակ Հայ եկեղեցին հայոց պետականության կայացման գործում իր ուրույն դերն է ունեցել: Եկեղեցին այսօր ներկա է նաև հայոց բանակում և մեր զինվորների կյանքում, ինչը մեծապես կարևոր է մեր զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում: Խորհրդանշական է, որ այդ մասին խոսվեց հենց Խաչիկ գյուղում, ուր մեր զինվորները բարձր մարտական ոգով և առ Աստված հավատով պահպանում են մեր սահմանները: Խոսվեց նաև քրիստոնեկան արժեքները խեղաթյուրող աղանդների, դրանց վտանգի մասին` շեշտադրելով դրանց դեմ պայքարի կարևորությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s