ՎԱՅՈՑՁՈՐՑԻ ՊԱՏԱՆԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ


Օրերս Մոսկա քաղաքում կայացավ <<Ոսկե նոտա>> («Золотая нотаե) երիտասարդ կատարողների 3-րդ միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էր մեր հայրենակից, վայոցձորցի երիտասարդ և տաղանդավոր երգիչ Արթուր Կարապետյանը:

072

Հպարտությամբ պետք է նշել, որ Արթուր Կարապետյանը մրցույթում հաղթող է ճանաչվել և գրավել է առաջին պատվավոր տեղը: <<Ոսկե նոտա>> միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը պատկանում է <<Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնին>>: Ինչպես նշեց Արթուրը, մրցույթին մասնակցելու նախնական հայտ էին ներկայացրել 200-ից ավելի մասնակիցներ, որոնցից միայն 80-նն են անցել եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցում էին 8-ից մինչև 30 տարեկան երիտասարդ կատարողներ:

073

Արթուրի հետ զրույցից տեղեկացանք, որ մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրն իր բեմական կերպարով և հատկապես իր ձայնային տվյալներով փորձում էր լավագույնս ներկայանալ ժյուրիի կազմին: Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին ռուսական էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իգոր Սարուխանովը, Բարի Ալիբասովը, Լարիսա Ռուբալսկայան, մեր հայրենակից Անդրեյ Դավիդյանը և այլ հայտնի երաժիշտներ: Հարկ է նշել, որ մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու մասնակացել <<Իգոր Սանդլեր պրոդյուսերական կենտրոնի>> կողմից կազմակերպվող համերգներին: Ի դեպ Արթուրը բազմիցս է մասնակցել նմանատիպ միջազգային մրցույթների և ամեն անգամ` հաղթող ճանաչվելով, բարձր է պահել մեր երկրի և մեր մարզի անունը:

ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s