ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


15382

Հուլիսի 7-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը:
Օրակարգում.
1. Ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
2. Առաջին կիսամյակում համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
3. Առաջին կիսամյակում աշխատակազմի վարչությունների կողմից իրականացված աշխատանքների մասին, հաղորդում են վարչությունների պետերը:
Վերջում հայտարարություններ.
1. ,,Գյուղ. մթերքների Երևանում կազմակերպվող տոնավաճառին մարզի համայնքների մասնակցության մասին:
2. ,,Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող ,,Արտադրող խմբերի և արժեթղթերի զարգացում,, ծրագրի մասին,,:
3. ,,Մարզի համայնքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին,,:
4. ,,Կցագրված ռեսուրսների ուսումնասիրությունների մասին,,:
5. ,,Համայնքներում իրականացվող ծրագրերի և դրանց համաֆինանսավորման մասին,,:
6. ,,Արցախի ազգային վիճակախաղի երրորդ խաղարկության մասին,,:
7. ,,Եղեգնաձորի պահածոների գործարանում իրականացվող մթերումների մասին,,: Continue reading

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակների չափի փոփոխություն կլինի


Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսոմ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ։
Ի դեպ, կառավարության դեռ 2010թ. որոշմամբ սահմանվել էր, որ՝ ա) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1300 դրամ, բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը սրանք էին (առաջին խմբի հաշմանդամի համար՝ 31500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 23100 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 15750 դրամ), եւ գ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափն էլ հետեւյալն էր (21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ)։
«Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ կառավարության գործունեության գերակա ուղղություն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, առաջարկվում է 2015 թվականի հուլիսի 1-ից սահմանել հետեւյալ չափերը»,-ասաց Ա. Ասատրյանը։ Continue reading

Վայոց ձորի թեմի հոգևորականաց դասը մասնակցել է Վերջին զանգի միջոցառումներին. տեղեկացնում է Սիրան Սարգսյանը


 

Եղեգնաձորի ավագ դպրոցի Վերջին բաց դասին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:
Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդը, ապա ելույթ ունեցավ փոխմարզպետը:
Գլաձորի միջնակարգ դպրոցում ղողանջեց ավարտական Վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ էին տալիս 12-րդ դասարանցիները: Ներկա էին հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Դասղեկ Լիլյա Սարգսյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Դասվարներն էին Մարգո Հովհաննիսյանը և լուսահոգի Գոհար Հարությունյանը: Սիրո ու երախտագիտության, անսահման շնորհակալության ու գնահատանքի խոսքերով էր համեմված ամբողջ միջոցառումը: Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, 12-րդ դասարանի դասղեկ Լիլյա Սարգսյանը և այլք: Continue reading

«ԹՈՂԵՔ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆԱՆԱ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»


Ժ.Ժ.Ռուսո

27
Հունիսի 1-ին մարդաշատ էր Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտը: Եղեգնաձորցիները հավաքվել էին տոնելու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնը նշվեց հավուր պատշաճի:

22

 

Միջոցառման մասնակից մանուկներն իրենց ուժերն էին չափում տարբեր մարզաձևերում: Մասնակցում էին Եղեգնաձորի, Վերնաշենի, Ռինդի, Արփիի, Գլաձորի, Թառաթումբի և Աղավնաձորի թիմերը:

36
Միջոցառումն սկսվեց տակ-վոնդո մարզաձևի սաների ցուցադրական ելույթով (մարզիչ` Վահան Վարդանյան), այնուհետև ցուցադրական ելույթ ունեցան շոտական կարատեի սաները (մարզիչներ` Կարեն Սարգսյան և Յուրա Վարդանյան), ելույթ ունեցան նաև կուլտուրայի տան պարի համույթները և գեղարվեստական մարմնամարզության սաները: Մի քանի ժամ տևած մրցությունն անցավ բարձր մակարդակով, թեժ պայքար ծավալվեց բոլոր մարզաձևերում:

24

Ֆուտբոլի մրցաշարում մասնակցեցին 1997-2001 թ. ծնված մարզիկները: Continue reading

ՀԿ-ների գործունեությունը մեր տեսադաշտում «Ապրել անկախ և ներառվել համայնքում»


3

Ահա այս գեղեցիկ նախաբանով <<Շուշան>> ՀԿ-ի նախագահ Նարինե Հախվերդյանը սկսեց իր ելույթը մարզի ակտիվ երիտասարդների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, հաշմանդամների մարզային հանձնաժողովի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ուսուցիչների, ծնողների, կամավորների մասնակցությամբ անցկացվող կլոր սեղան միջոցառմանը: Նորվեգիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, «Հույսի կամուրջե և <<Շուշան>> կանանց ՀԿ-ի համագործակցության արդյունքում մեր մարզում իրականացվեց ծրագիր, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց: Դասընթացների միջոցով մարզի 7 համայնքներում 3 ամսվա ընթացքում (մարտ, ապրիլ, մայիս) կազմակերպվեցին իրազեկման բարձացմանն ուղղված հանդիպումներ համայնքի բնակիչների (ծնողներ, ուսուցիչների, երեխաներ, որոշումներ կայացնողներ) համար, ստեղծվեցին հաշմանդամություն ունեցող երիտասարդների և կանանց շահերի պաշտպանության ակտիվ խմբեր: Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին կլոր սեղան հանդիպման ժամանակ: Շահերի պաշտպան Գեղանուշ Գաբրիելյանը ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց մասին տեղեկացվել են դասընթացների միջոցով, և նկարագրեց այն աշխատանքները, որոնք իրականացրել են այդ խնդիրները հնարավորինս լուծելու համար: Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Մեր մշակույթի քարե վկաները

<<…Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի պայծառ Ապագան…>>
(Եղիշե Չարենց)

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն էր: Այդ օրը <<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ <<Մեր մշակույթի քարե վկաները>> խորագրով միջոցառում:
Ներկա էին ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

4
Վայոցձորցիների համար հիշողության վկաներ են ամեն մի գյուղատեղի, ամեն մի խաչքար ու տապանաքար, միջնադարից մեզ հասած ամեն մի եկեղեցի ու վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Երիտասարդաց միության անդամները տեղեկություններ ներկայացրին Նորավանքի վանական համալիրի, Գնդեվանքի, Շատիվանքի, Արատեսի և անցյալի հայ մշակույթի անզուգական օջախներից մեկի՝ Գլաձորի համալսարանի մասին, որի սաներից են <<Պատմություն Նահանգին Սիսական>> աշխատության հեղինակ Ստեփանոս Օրբելյանը, Տաթևի համալսարանի նշանավոր ուսուցչապետ, փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Մոմիկ ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչը, Թորոս Տարոնացի մանրանկարիչը, բանաստեղծ Հովհաննես Երզնկացին, որոնց թողած արվեստով այսօր հպարտանում է մեր սերունդը:
Երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները (Երաժշտական դպրոցի տնօրեն՝ Իրինա Շահինյան, ուսուցչուհի՝ Սոֆյա Հովհաննիսյան):
Վերջում շնորհավորական խոսքով հանդես եկան Մելանյա Դովլաթյանը, Իրինա Շահինյանը, Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը և այլք:
Միջոցառումը պատրաստել էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և «Գլաձորի համալսարանե պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Այսօր մեզ է փոխանցվել Հայոց աշխարհը, Հայոց երկիրը ու հայոց հողը պահպանելու ու պաշտպանելու, նրա պատմությունը, նրա մշակույթը հարստացնելու և գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատու ու պատվավոր գործը:

***

SAM_0068
Հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն Continue reading