ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Մեր մշակույթի քարե վկաները

<<…Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի պայծառ Ապագան…>>
(Եղիշե Չարենց)

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն էր: Այդ օրը <<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ <<Մեր մշակույթի քարե վկաները>> խորագրով միջոցառում:
Ներկա էին ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

4
Վայոցձորցիների համար հիշողության վկաներ են ամեն մի գյուղատեղի, ամեն մի խաչքար ու տապանաքար, միջնադարից մեզ հասած ամեն մի եկեղեցի ու վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Երիտասարդաց միության անդամները տեղեկություններ ներկայացրին Նորավանքի վանական համալիրի, Գնդեվանքի, Շատիվանքի, Արատեսի և անցյալի հայ մշակույթի անզուգական օջախներից մեկի՝ Գլաձորի համալսարանի մասին, որի սաներից են <<Պատմություն Նահանգին Սիսական>> աշխատության հեղինակ Ստեփանոս Օրբելյանը, Տաթևի համալսարանի նշանավոր ուսուցչապետ, փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Մոմիկ ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչը, Թորոս Տարոնացի մանրանկարիչը, բանաստեղծ Հովհաննես Երզնկացին, որոնց թողած արվեստով այսօր հպարտանում է մեր սերունդը:
Երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները (Երաժշտական դպրոցի տնօրեն՝ Իրինա Շահինյան, ուսուցչուհի՝ Սոֆյա Հովհաննիսյան):
Վերջում շնորհավորական խոսքով հանդես եկան Մելանյա Դովլաթյանը, Իրինա Շահինյանը, Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը և այլք:
Միջոցառումը պատրաստել էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և «Գլաձորի համալսարանե պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Այսօր մեզ է փոխանցվել Հայոց աշխարհը, Հայոց երկիրը ու հայոց հողը պահպանելու ու պաշտպանելու, նրա պատմությունը, նրա մշակույթը հարստացնելու և գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատու ու պատվավոր գործը:

***

SAM_0068
Հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն Continue reading