ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑ ՍԻՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Մեր մշակույթի քարե վկաները

<<…Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի պայծառ Ապագան…>>
(Եղիշե Չարենց)

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն էր: Այդ օրը <<Գլաձորի համալսարան>> պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցավ <<Մեր մշակույթի քարե վկաները>> խորագրով միջոցառում:
Ներկա էին ՊՈԱԿԻ-ի Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

4
Վայոցձորցիների համար հիշողության վկաներ են ամեն մի գյուղատեղի, ամեն մի խաչքար ու տապանաքար, միջնադարից մեզ հասած ամեն մի եկեղեցի ու վանական համալիր:
Միջոցառման ընթացքում Երիտասարդաց միության անդամները տեղեկություններ ներկայացրին Նորավանքի վանական համալիրի, Գնդեվանքի, Շատիվանքի, Արատեսի և անցյալի հայ մշակույթի անզուգական օջախներից մեկի՝ Գլաձորի համալսարանի մասին, որի սաներից են <<Պատմություն Նահանգին Սիսական>> աշխատության հեղինակ Ստեփանոս Օրբելյանը, Տաթևի համալսարանի նշանավոր ուսուցչապետ, փիլիսոփա Հովհան Որոտնեցին, Մոմիկ ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչը, Թորոս Տարոնացի մանրանկարիչը, բանաստեղծ Հովհաննես Երզնկացին, որոնց թողած արվեստով այսօր հպարտանում է մեր սերունդը:
Երաժշտական գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները (Երաժշտական դպրոցի տնօրեն՝ Իրինա Շահինյան, ուսուցչուհի՝ Սոֆյա Հովհաննիսյան):
Վերջում շնորհավորական խոսքով հանդես եկան Մելանյա Դովլաթյանը, Իրինա Շահինյանը, Թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, Վերնաշենի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը և այլք:
Միջոցառումը պատրաստել էին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայությունը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և «Գլաձորի համալսարանե պատմամշակութային արգելոց-թանգարանը:

Այսօր մեզ է փոխանցվել Հայոց աշխարհը, Հայոց երկիրը ու հայոց հողը պահպանելու ու պաշտպանելու, նրա պատմությունը, նրա մշակույթը հարստացնելու և գալիք սերունդներին փոխանցելու պատասխանատու ու պատվավոր գործը:

***

SAM_0068
Հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված Մկրտության արարողություն տեղի ունեցավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ 26 հոգի մկրտվեցին Սբ. Աստվածածին եկեղեցում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին մկրտեց Տեր Վազգենը: Տեր Հայրը բոլոր մկրտվող երեխաների համար արծաթյա խաչեր էր պատրաստել, որոնք օրհնելուց հետո նվիրեց նրանց: Մկրության արարողությունից հետո առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն. բոլորը ճաշակեցին անհատ ձեռներեց Աշխեն Մարգարյանի կողմից պատրաստված տոնական տորթը: Վերջում տիկին Աշխենը խոստացավ, որ մկրտված բոլոր երեխաներն իրենց ծննդյան օրերին նվեր կստանան ծննդյան տորթեր:
Ավելացնենք նաև, որ այն ընտանիքները, որոնք հնարավորություն չէին ունեցել հունիսի մեկին մկրտվելու, նրանք մկրտվեցին հունիսի 8-ին:

***

Եղեգիսի միջն. դպրոցում ևս ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը: Մայիսի 22-ին Եղեգիսի մշակույթի տանը տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում, որին ներկա էին դպրոցի տնօրեն Լևոն Թադևոսյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Յուրա Մկրտչյանը, մարզպետարանից ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Դասղեկ Անահիտ Այվազյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ երգ ու պարով, ասմունքով ու հումորով:

Հանդիսությանը աշակերտները պատրաստվել էին շատ երկար, քանզի հրաժեշտ էին տալու մի կրթօջախի, որն ուսումնական հաստատությունից զատ ջերմ օրրան է եղել սաների համար, ուղեկցել է դեպի գիտության անդաստանները, կրթել է սերունդներ, որոնց շնորհիվ հայ ազգն աշխարհին է ներկայացել զորեղ ոգով և մտավոր ներուժով: Եղեգիսի միջն. դպրոցի տարեվերջյան միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով: Միջոցառման ընթացքում հնչեցին բազում գովեստի և գնահատանքի խոսքեր՝ կապված սիրելի ուսուցիչների հետ: Դպրոցական առօրյայից քաղված հումորային դրվագներն արարողությանը տոնական երանգ հաղորդեցին:

Միջոցառման ավարտին շրջանավարտներին շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Լևոն Թադևոսյանը, 12-րդ դասարանի դասղեկ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Այվազյանը, կենսաբանության ուսուցչուհի Էլլա Հակոբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Գալստյանը և այլք:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s