ՀԿ-ների գործունեությունը մեր տեսադաշտում «Ապրել անկախ և ներառվել համայնքում»


3

Ահա այս գեղեցիկ նախաբանով <<Շուշան>> ՀԿ-ի նախագահ Նարինե Հախվերդյանը սկսեց իր ելույթը մարզի ակտիվ երիտասարդների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների, հաշմանդամների մարզային հանձնաժողովի, ներառական կրթություն իրականացնող դպրոցների ուսուցիչների, ծնողների, կամավորների մասնակցությամբ անցկացվող կլոր սեղան միջոցառմանը: Նորվեգիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, «Հույսի կամուրջե և <<Շուշան>> կանանց ՀԿ-ի համագործակցության արդյունքում մեր մարզում իրականացվեց ծրագիր, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց: Դասընթացների միջոցով մարզի 7 համայնքներում 3 ամսվա ընթացքում (մարտ, ապրիլ, մայիս) կազմակերպվեցին իրազեկման բարձացմանն ուղղված հանդիպումներ համայնքի բնակիչների (ծնողներ, ուսուցիչների, երեխաներ, որոշումներ կայացնողներ) համար, ստեղծվեցին հաշմանդամություն ունեցող երիտասարդների և կանանց շահերի պաշտպանության ակտիվ խմբեր: Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին կլոր սեղան հանդիպման ժամանակ: Շահերի պաշտպան Գեղանուշ Գաբրիելյանը ներկայացրեց այն բոլոր խնդիրները, որոնց մասին տեղեկացվել են դասընթացների միջոցով, և նկարագրեց այն աշխատանքները, որոնք իրականացրել են այդ խնդիրները հնարավորինս լուծելու համար:
Այնուհետև ելույթ ունեցան մասնակիցները: Նրանք հայտնեցին այն դրական փոփոխությունների մասին, որ կարող են լինել այս հանդիպումների և ձևավորված խմբերի ակտիվ համագործակցության արդյունքում:
Վերջում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, երիտասարդներն անհանգստություն հայտնեցին այն մասին, որ ֆինանսական խնդիրների պատճառով իրենց երեխաների ազատ ժամանակի կազմակերպման հարցը մնում է երազ: Խնդրեցին <<Շուշան>> ՀԿ-ի ներկայացուցիչներին իրենց առաջարկ խնդրանքը փոխանցել համապատասխան կազմակերպություններին, մարզում հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար ազատ ժամանակը կազմակերպելու, նրանց մտավոր կարողությունները զարգացնելու, կրթությանը և առողջությանը աջակցող կենտրոն ստեղծելու համար և հավելեցին, որ իրենք էլ պատրաստ են հնարավորինս ցուցաբերել գույքային աջակցություն այդ երազանքը իրականություն դարձնելու համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s