ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


15382

Հուլիսի 7-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը:
Օրակարգում.
1. Ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
2. Առաջին կիսամյակում համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
3. Առաջին կիսամյակում աշխատակազմի վարչությունների կողմից իրականացված աշխատանքների մասին, հաղորդում են վարչությունների պետերը:
Վերջում հայտարարություններ.
1. ,,Գյուղ. մթերքների Երևանում կազմակերպվող տոնավաճառին մարզի համայնքների մասնակցության մասին:
2. ,,Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող ,,Արտադրող խմբերի և արժեթղթերի զարգացում,, ծրագրի մասին,,:
3. ,,Մարզի համայնքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին,,:
4. ,,Կցագրված ռեսուրսների ուսումնասիրությունների մասին,,:
5. ,,Համայնքներում իրականացվող ծրագրերի և դրանց համաֆինանսավորման մասին,,:
6. ,,Արցախի ազգային վիճակախաղի երրորդ խաղարկության մասին,,:
7. ,,Եղեգնաձորի պահածոների գործարանում իրականացվող մթերումների մասին,,: Continue reading

Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակների չափի փոփոխություն կլինի


Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսոմ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ։
Ի դեպ, կառավարության դեռ 2010թ. որոշմամբ սահմանվել էր, որ՝ ա) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1300 դրամ, բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը սրանք էին (առաջին խմբի հաշմանդամի համար՝ 31500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 23100 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 15750 դրամ), եւ գ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափն էլ հետեւյալն էր (21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ)։
«Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ կառավարության գործունեության գերակա ուղղություն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, առաջարկվում է 2015 թվականի հուլիսի 1-ից սահմանել հետեւյալ չափերը»,-ասաց Ա. Ասատրյանը։ Continue reading

Վայոց ձորի թեմի հոգևորականաց դասը մասնակցել է Վերջին զանգի միջոցառումներին. տեղեկացնում է Սիրան Սարգսյանը


 

Եղեգնաձորի ավագ դպրոցի Վերջին բաց դասին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:
Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդը, ապա ելույթ ունեցավ փոխմարզպետը:
Գլաձորի միջնակարգ դպրոցում ղողանջեց ավարտական Վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ էին տալիս 12-րդ դասարանցիները: Ներկա էին հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Դասղեկ Լիլյա Սարգսյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Դասվարներն էին Մարգո Հովհաննիսյանը և լուսահոգի Գոհար Հարությունյանը: Սիրո ու երախտագիտության, անսահման շնորհակալության ու գնահատանքի խոսքերով էր համեմված ամբողջ միջոցառումը: Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, 12-րդ դասարանի դասղեկ Լիլյա Սարգսյանը և այլք: Continue reading