Հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակների չափի փոփոխություն կլինի


Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսոմ նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ։
Ի դեպ, կառավարության դեռ 2010թ. որոշմամբ սահմանվել էր, որ՝ ա) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1300 դրամ, բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը սրանք էին (առաջին խմբի հաշմանդամի համար՝ 31500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 23100 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 15750 դրամ), եւ գ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափն էլ հետեւյալն էր (21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ)։
«Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում ՀՀ կառավարության գործունեության գերակա ուղղություն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, առաջարկվում է 2015 թվականի հուլիսի 1-ից սահմանել հետեւյալ չափերը»,-ասաց Ա. Ասատրյանը։
Ըստ այդմ, 1. զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 16000 դրամ կլինի (14000 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ (1300 դրամի փոխարեն), 2. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը առաջին խմբի հաշմանդամի համար 36000 դրամ կլինի (31500 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ (23100 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ (15750 դրամի փոխարեն), 3. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 24000 դրամ կլինի, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80000 դրամ (21000 եւ 70000 դրամի փոխարեն)։
Ինչ կարժենան այս ավելացումների բյուջեին։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, 2015թ. ծախսը սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների գծով 21,495.9 մլրդ դրամ կկազմի (այդ թվում՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում՝ 10,047.9 մլն դրամ, կամ ամսական շուրջ 1,674.7 մլն դրամ, հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում՝ 11,448.0 մլն դրամ կամ ամսական շուրջ 1,908.0 մլն դրամ)։
Շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների գծով ծախսը 710.0 մլն դրամ կկազմի (այդ թվում՝ այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում՝ 332.4 մլն դրամ, կամ ամսական շուրջ 55.4 մլն դրամ, իսկ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում՝ 376.1 մլն դրամ կամ ամսական շուրջ 62.7 մլն դրամ)։
«Արդյունքում, 2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը 14 տոկոսով կավելանա՝ կկազմի 89953 դրամ՝ 78909 դրամի փոխարեն»,-ասաց նախարարը։ Նա միաժամանակ հավելեց, թե սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 43280 դրամ՝ 37846 դրամի փոխարեն (աճը՝ դարձյալ 14.4 տոկոս)։ Իսկ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս)։
Նախարարը հայտնեց նաեւ, որ սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն (աճը՝ 13.5 տոկոս), սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22338 դրամ՝ 19756 դրամի փոխարեն (աճը՝ 13.1 տոկոս), շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36000 դրամ՝ 31500 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս)։ Շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26000 դրամ՝ 23100 դրամի փոխարեն (աճը՝ 12.6 տոկոս), իսկ 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 18000 դրամ՝ 15750 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս)։

Ի մի բերելով՝ նախարարն ամփոփեց, որ ՊԲ համակարգի ծախսը 2014թ. հունվար-հունիսին կազմել է 1,351.2 մլն դրամ կամ միջին ամսական ծախսը՝ 225.2 մլն դրամ, իսկ 2014թ. հուլիս-դեկտեմբերին՝ 1,580.1 մլն դրամ կամ միջին ամսական ծախսը՝ 263.3 մլն դրամ (աճը՝ շուրջ 17 տոկոս)։ 2015թ. հունվարի փաստացի ծախսը կազմել է 268.5 մլն դրամ, իսկ փետրվարին՝ 261.5 մլն դրամ։ «Փաստացի ծախսի նվազեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին անգամ վերադարձվել են նախորդ 2 ամսվա չվճարված գումարները»,-հայտնեց նախարարը։
Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն շուրջ 577.5 մլն դրամ, որը նախատեսվում է ֆինանսավորել ներքին խնայողությունների հաշվին։
Հավելենք, որ զինվորական կենսաթոշակների բարձրացումը 35 հազար մարդու է վերաբերելու։ Չմոռանանք նաեւ, որ մարտական գործողություններին մասնակցելու ստաժը հաշվարկվում է եռակի չափով, իսկ մարտական հերթապահության ժամանակ՝ կրկնակի։ «Զինվորական թոշակառուների մասին հոգածությունը մնում է մեր ուշադրության կենտրոնում»,- ամփոփեց նախարարը։
Անապահովների մասով առաջարկ կարվի.
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվարկում է էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման հետ կապված անապահով ընտանիքներին աջակցելու միջոցները։ Աջակցության հավարկը, ըստ Ա. Ասատրյանի, «հիմնված կլինի յուրաքանչյուր ընտանիքի համար ամսական միջինը 200 կվտ/ժամ էլէկտրաէներգիայի ծախսի վրա (ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների)։ Ամռան ամիսներին այդ ցուցանիշը նվազում է մինչեւ 180 կվտ.ժամի, իսկ ձմռանը ավելանում է մինչեւ 328 կվտ.ժամի։ Այս տվյալների հիման վրա էլ մենք կհաշվարկենք էլէներգիայի թանկացման ազդեցությունն անապահով ընտանիքների վրա եւ համապատասխան առաջարկ կներկայացնենք կառավարությանը»,-նշեց նախարարը։
Էլէներգիայի թանկացումը միան խոցելի խմբերի վրա չէ, որ անդրադառնալու է։ Լրագրողների դիտարկմանը նախարարը համաձայնեց, բայց ընդգծեց, որ «հատկապես խոցելի խմբերի վրա է անմիջական ազդեցություն ունենալու։ Այս պահին 18 հազար ընտանիք ունենք, որ անապահովության նպաստ են ստանում»։

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s