ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


15382

Հուլիսի 7-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը:
Օրակարգում.
1. Ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
2. Առաջին կիսամյակում համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:
3. Առաջին կիսամյակում աշխատակազմի վարչությունների կողմից իրականացված աշխատանքների մասին, հաղորդում են վարչությունների պետերը:
Վերջում հայտարարություններ.
1. ,,Գյուղ. մթերքների Երևանում կազմակերպվող տոնավաճառին մարզի համայնքների մասնակցության մասին:
2. ,,Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող ,,Արտադրող խմբերի և արժեթղթերի զարգացում,, ծրագրի մասին,,:
3. ,,Մարզի համայնքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին,,:
4. ,,Կցագրված ռեսուրսների ուսումնասիրությունների մասին,,:
5. ,,Համայնքներում իրականացվող ծրագրերի և դրանց համաֆինանսավորման մասին,,:
6. ,,Արցախի ազգային վիճակախաղի երրորդ խաղարկության մասին,,:
7. ,,Եղեգնաձորի պահածոների գործարանում իրականացվող մթերումների մասին,,:
Մարզպետն իր ամփոփիչ խոսքում գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց կազմակերպել մարզի համայնքներում առկա գյուղ.տեխնիկայի ճիշտ տեղաբաշխումն ըստ գոտիների՝ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս անկորուստ կազմակերպելու նպատակով, նա իր ուրախությունն արտահայտեց Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման առիթով և հորդորեց համայնքի ղեկավարներին՝ հնարավորինս օժանդակել գյուղացիական տնտեսություններ վարողների և գործարանի աշխատակիցների ակտիվ համագործակցությանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց բնակչության առողջության պահպանման պատշաճ կազմակերպման խնդիրներին, իսկ սեփական եկամուտները հավաքագրելու գործում թերացող համայնքի ղեկավարներին առաջարկեց առանձին քննարկել այդ հարցը, փորձելով ստեղծված իրավիճակից միասին դուրս գալու լուծումներ գտնել: Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Արտաշես Բախշյանին այցելության համար և ներկաներին հաջողություններ մաղթեց:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s