Վայոց ձորի թեմի հոգևորականաց դասը մասնակցել է Վերջին զանգի միջոցառումներին. տեղեկացնում է Սիրան Սարգսյանը


 

Եղեգնաձորի ավագ դպրոցի Վերջին բաց դասին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:
Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդը, ապա ելույթ ունեցավ փոխմարզպետը:
Գլաձորի միջնակարգ դպրոցում ղողանջեց ավարտական Վերջին զանգը. հարազատ կրթօջախին հրաժեշտ էին տալիս 12-րդ դասարանցիները: Ներկա էին հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Արուսյակ Հայրապետյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ համակարգող Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:
Դասղեկ Լիլյա Սարգսյանի նախաձեռնությամբ շրջանավարտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Դասվարներն էին Մարգո Հովհաննիսյանը և լուսահոգի Գոհար Հարությունյանը: Սիրո ու երախտագիտության, անսահման շնորհակալության ու գնահատանքի խոսքերով էր համեմված ամբողջ միջոցառումը: Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, 12-րդ դասարանի դասղեկ Լիլյա Սարգսյանը և այլք:
Արենի և Արփի համայնքների դպրոցների Վերջին զանգի միջոցառումներին մասնակցել է Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը:
Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն․ Սահակյանը մասնակցել է Ջերմուկի ավագ դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը և հանդես է եկել օրհնության խոսքով։
Տեր Ներսես քհն․ Արշակյանը մասնակցել է Վայքի ավագ դպրոցի, վարժարանի, Ազատեկ համայնքի միջն. դպրոցի ու նախակրթարանի ավարտական միջոցառումներին և հանդես է եկել օրհնության խոսքով։
Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում շրջանավարտներին ընդունեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը և հանդես եկավ օրհնության խոսքով:
Նորավանքում շրջանավարտներին ընդունեց Տեր Սեպուհ քհն. Հարությունյանը և հանդես եկավ օրհնության խոսքով:
Արսեն սարկավագ Մաթևոսյանը մասնակցել է Խաչիկ համայնքի շրջանավարտների ավարտական հանդիսությանը և հանդես է եկել ողջույնի խոսքով։

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s