ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


  •  Այս տարի ամառային զորակոչը մեկնարկեց հուլիսի 10-ին Վայք քաղաքից: Վայք և Ջերմուկ տարածաշրջանների նորակոչիկիներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Վայքի զին.կոմ. Հարություն Մելքոնյանը, նորակոչ զինվորների ծնողները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը:
  •  Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն ու Եղեգնաձորի զին.կոմ. Արմեն Սարգսյանը: Նրանց ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները: Նորակոչիկները` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանից օրհնություն ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:

15908

  • Հուլիսի 27-ին ավարտվեց ամառային զորակոչը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կազմակերպված ամառային զորակոչի վերջին հավաքի նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զին. կոմ. Արմեն Սարգսյանը: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, օրհնելով նորակոչիկներին, հայոց զավակներին ցանկացավ ուժ, ամրություն և բարի վերադարձ: Վայքում ևս տեղի ունեցավ ամառային զորակոչի վերջին հավաքը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Վայքի զին.կոմ. Հարություն Մելքոնյանը, տեղակալ Գասպար Հովսեփյանը, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց ձոր թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գոլուստ քահանա Սահակյանից:
    Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում Հայոց բանակի բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:
Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s