ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶՊԵՏԻ 2015-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ


16013Հուլիսի 30-ին մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին մարզում գործող ՀԿ-ների ներկաացւցիչներ ու լրատվության պատասխանատուներ: Նախ ներկաներին ողջունելուց հետո մարզպետը նշեց կիսամյակում մարզպետարանի բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքները, որից հետո հանգամանալից պատասխանեց մասնակիցների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին սոցիալական և առողջապահական, գյուղատնտեսության և ոռոգման խնդիրներին, ինչպես նաև մթերումների գործընթացին, մարզի զարգացման ծրագրերին, սոցիալական ոլորտի ձեռքբերումներին, ՀՀ պետբյուջեից մարզին հատկացված գումարներին ու դրանց նպատակային ծախսերին, Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկմանը և այլն:

16010
Մարզպետը պատասխանելով բոլոր հարցերին, առանձնակի կարևորեց ՀՀ պետբյուջեից մարզին հատկացված գումարների և դրանց նպատակային ծախսերի մասին տեղեկատվությունը, ըստ որի 2015թ. առաջին կիսամյակում 19 ծրագրերով ֆինասավորումը կատարվել է 1083730.3 հազար դրամով, որից 799770.0 հազարը ծախսվել է կրթության ոլորտում: Մշակույթի ոլորտին հատկացվել է 9241.3 հազար դրամ, որից միջոցառումների իրականացման համար՝ 1950.0 հազար: Առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է 691701.2 հազար դրամ: Մատուցվել է 18144.3 հազարի վճարովի բժշկական ծառայություն: Սոցիալական ոլորտի ձեռքբերումներից կարևորեց ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները. Եղեգնաձորի պոլիկլինիկայի շենքում ընթանում են նախագծման ու վերանորոգման աշխատանքներ: Սոցիալական ոլորտում ձեռնարկվել է համապատասախան միջոցառումներ՝ նպաստի համակարգին պետական բյուջեից հատկացվող միջոցների հասցեականության պահպանման և նպատակային օգտագործման ուղղությամբ:
Մարզի զբաղվածության տարածքային կենտրոններում առաջին կիսամյակում գրանցվել է 1131 գործազուրկ, որից 147-ը տեղավորվել է աշխատանքի: Գյուղատնտեսության զարգացման նպատակով պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին հատկացվել է պարարտանյութ՝ ազոտական՝ 428տ, ֆոսֆորական՝ 10.65տ, կալիումական` 10.75տ, դիզվառելանյութ՝ 31350լ: Տրամադրվել է գարնանացան գարու, առվույտի, եգիպտացորենի, կորնգանի սերմացու ընդհանուր քաշով շուրջ 95.67տ: 2015թ. նախորդ տարվա համեմատ 1021 հա-ով ավելացել է ցանքատարածությունները:

<<Հայկական միրգ>> ծրագրով Վերնաշեն, Խնձորուտ, Արին, Ազատեկ համայնքներում հիմնվել է կեռասենու, ընկուզենու, բալենու, դեղձենու, սալորենու այգիներ: Ընդհանուր թվով հիմնվել է 46.12 հա պտղատու այգի: Նախորդ տարվա համեմատ առկա է անասնագլխաքանակի աճ` խոշոր եղջերավոր անսուններ` 142 գլուխ, մանր եղջերավոր` 1789 գլուխ: Գնդեվազում կառուցվել է խոշոր եղջերավոր անասունների տոհմաբուծական ֆերմա, կաթի մթերման ու վերամշակման մեկ ձեռնարկություն, նախատեսված 350գլուխ կաթնատու կովի և 150 գլուխ երինջի համար: Վերագործարկվել է Եղեգնաձորի պահածոների գործարանը: 5 համայնքներում (Ռինդ, Աղնջաձոր, Վերնաշեն, Սարավան, Զառիթափ) <<Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության>> ծրագրով ստեղծվել են կոոպերատիվներ: Մարզում առկա 24 հացահատիկահավաք կոմբայններից 16-ը վերանորոգվել և աշխատանքային վիճակի է բերվել:
Մարզը զերծ չի բնական աղետներից. մայիսի 15-ին կարկտահարության հետևանքով տուժել են Աղավնաձոր, Ռինդ և Չիվա համայնքների խաղողի ու պտղատու այգիները, ինչպես նաև հացահատիկի և բանջարային մշակաբույսերի սածիլված ցանքատարածությունները: Վնասը կազմում է 242.2 մլն.դրամ: Տեղումների տևական բացակայությունը հանգեցրել է երաշտի, որի պատճառով զգալիորեն տուժել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները: Չնայած այս ամենին գյուղատնտեսական տարին նպաստավոր է և նախորդ տարվա համեմատ գյուղ.մթերքների զգալի աճ կգրանցվի: Քաղաքաշինության բնագավառում Զառիթափի ինքնահոս ջրատարի վրա կատարվել է 16440.0 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանք: Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական կառույցի միջոցներով Մալիշկա, Գետափ, Արփի, Զառիթափ և Փոռ համայնքներում 565,0 մլն. դրամի չափով իրականացվում է գազաֆիկացման աշխատանքներ, ճանապարհաշինության բնագավառում՝ 118.7կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ, իսկ 33.1կմ՝  ընթացիկ պահպանման աշխատանքներ: ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսավորմամբ վերանորոգվել է դեպի Ռինդ տանող ճանապարհի մի հատվածը՝ 100 մլն դրամի չափով, ըստ համապատասխան տվյալների թողարկվել է 7.58 մլրդ. դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 7.8 մլրդի, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 5.1 %: Հիմնականում աճն ապահովվել է էլ էներգիայի, հանքային ջրերի, խմիչքների և հանքաարդյունաբերության ծավալներով: Մարզպետարանը գործարարներին ու ձեռներեցներին աջակցել է թողարկվող արտադրանքի գովազդման, հանրապետական ու միջազգային ցուցահանդեսներում նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ: Զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: 2014 թ. առաջին կիսամյակի համեմատ այս տարի մարզ ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 3000-ով կամ 20,2%-ով: ՀՀ Կառավարության որոշմամբ 12647.9 հազ. դրամ փոխհատուցվել է մարզի սահմանամերձ Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներին. նշված համայնքները գազաֆիկացված չեն, գազի գնի համար նախատեսված գումարը փոխանցվում է որպես էլ.էներգիայի վարձավճար, յուրաքանչյուր բաժանորդին՝ 180 խոր/մ ծախսած գազի համարժեք գումարի չափով: Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 102.1%-ով: Առաջին կիսամյակում պետական բյուջեից համայնքներին հատկացված դոտացիան եղել է 460059.1 հազար դրամ, ֆինասավորվել է 100%-ով, աճը 2014թ. համեմատ կազմել է 11.2%:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s