Ի ՊԱՏԻՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 6-ՐԴ ԽԱՂԵՐԻ


4
Հուլիսի 28-ին տոնական տրամադրություն էր Եղեգնաձորի ամֆիթատրոնում: Չնայած օրվա տապին` հավաքվածների շարքերը գնալով համալրվում էր ու տեղեր էին զբաղեցնում բացօթյա դահլիճում՝ դիմավորելու Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը: Երկար ժամանակ ամֆիթատրոնում իշխում էր տոնական երաժշտությունը, երգն ու պարը:

14

Ճիշտ 18:00-ին լռության մեջ հնչեց ՀՀ օրհներգը, որի հնչյունների ներքո հայտնվեց ճերմակ հագուստով ջահակիրը՝ խորհրդանշական ջահը ձեռքին. տոնակատարությանը մասնակցող վայոցձորցիները մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ ոտնկաց դիմավորեցին և ընդունեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը: Ի դեպ, այն երկար ճանապարհ էր անցել. վառվել էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ձեռամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում, որտեղից և մեկնարկել էր երթը:

Օրհնության խոսք հնչեցրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ողջունեցին Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ՝ Ավստրիայի ներկայացուցիչ Սեպուհ Բաղդոյանն ու մարզպետ Հարություն Սարգսյանը, որն էլ հաջողություն ու հաղթանակ մաղթելով Վայոց ձորի մարզիկներին, նշեց, որ մեր մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդգրկված 32 մարզիկներ հանդես կգան տարբեր մարզաձևերում:

3 7

Գետափի <<Զմրուխտ>> պարային համույթի /ղեկ. Կնյազ Հարությունյան/ խրոխտ պարերի ու անհատ կատարողների երգ-երաժշտության ուղեկցությամբ Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը ճանապարհվեց դեպի Արարատի մարզ, որի տեղափոխման պատիվը վերապահվեց եղեգնաձորցի մարզիկ Հրայր Առաքելյանին:
Ի դեպ, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի խորհրդանիշը Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության երեք ջահերն են:
Իսկ որն է դրա խոհուրդը, պատմությունը, և ինչու Վայոց ձորով անցնող երթը մեկնարկեց Իրանի Իսլամական Հանրապետությունից… Ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի` բազմահազար իրանահայեր ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Իրան` Սուրբ Թադեի եկեղեցի: Այս տարվա ուխտագնացությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուխտագնացության ավարտին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն` ի պատիվ Համահայկական ամառային 6-րդ խաղերի: Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված Սփյուռքը խորհրդանշող ջահը Սուրբ Թադեի վանք է բերել Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մայիս Մինասյանը: Ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Տեր Գրիգոր Չիպչյանի և Թեհրանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարքիսեանի մատուցած պատարագով:
Մինչ հանդիսավոր բացման օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի օրհնման հանդիսավոր արարողությունը, որի առիթով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ողջունել է մասնակիցներին ու ներկաներին, ապա ներկայացրել խաղերի պատմությունը, գաղափարն ու նպատակը, ու Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահերի՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի մասին այլ մանրամասներ ներկայացրել: Հայ ժողովրդի սրբավայր Էջմիածնում Վեհափառ Հայրապետի օրհնած ջահն օգոստոսի 2-ին քաղաքամայր Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի մեկնարկը: Բացման արարողությունը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Այս տարի Համահայկական խաղերին մասնակցելու է մոտ 5000 մարզիկ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s