Ձևավորվեց “Բազե-2015”-ի Վայոց ձորի ջոկատը


Հուլիսի 10-12-ը Եղեգիսի գողտրիկ կիրճում գտնվող “Սիրանույշ” ճամբարում անցկացվեց “Բազե-2015” համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլը: Այս տարի ճամբար-հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ: Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ով իր խոսքում երիտասարդներին մաղթեց բարի երթ, արդար մրցակցություն և “Բազե 2015”-ում հաղթանակ:

Երիտասարդներին ողջունեցին նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, նախկին բազեական Արմեն Սմբատյանը, ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը, ճամբար-հավաքի Գետափ և Ջերմուկ ջոկատների մասնակիցները: Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղերում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և “Գերի բանալի” մրցույթներում: Այդ ընթացքում հավաքած բալերի հաշվարկման արդյունքում 1-ին պատվավոր տեղը գրավեց Եղեգնաձորի ջոկատը, 2-րդը՝ Ջերմուկը, 3-րդը՝ Վերնաշեն համայնքը: Լավագույնները պարգևատրվեցին ու հենց նրանցից էլ կազմվեց “Բազե 2015” համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատը, որն այս տարի հանդես է գալու նարնջագույն ճակատում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s