Օրեր առաջ Ջերմուկում իսկական տոնախմբություն էր, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ էին նաև հանրապետությունից ու արտերկրից ժամանած հյուրեր, բիզնես աշխարհի ներկայացուցիչներ. տեղի էր ունենում «Hyatt» համաշխարհային հյուրանոցային ցանցի հերթական շքեղ հյուրանոցի բացումը: Հյուրանոց, որի հիմնադրումն ու կառուցումը կապված է Վայոց ձորի նախկին մարզպետ ու ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար, Մոսկվայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ «Ararat Park Hyatt»-ի սեփականատեր Սամվել Սարգսյանի անվան հետ: Ի դեպ ուրախալի է այն փաստը, որ մեկ տարի առաջ մեր հայրենակցի ներդրումների շնորհիվ «Hyatt»-ը հայտնվեց Երևանում, իսկ այսօր բարձրակարգ ու համաշխարային այս ցանցն արդեն իր ուրույն տեղն է գտել Ջերմուկ առողջաքաղաքում: Նման բարձրակարգ հյուրանոցը խթան կհանդիսանա ոչ միայն Ջերմուկում, այլ ողջ հանրապետությունում տուրիզմի զարգացման համար, ավելին «Hyatt» համաշխարհային հյուրանոցային ցանցի շնորհիվ Ջերմուկի անունն արդեն տեղ է գտել համաշխարհային առաջատար առողջարանային քաղաքների շարքում, և օր-օրի ավելանում են հանգստացողների շարքերը:
Sep
2
2015