Վիտրաժի անվճար դասընթացների արդյունքում


Հուլիսի 22-ին մարզպետ Հ.Սարգսյանը մասնակցեց Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից “Վիտրաժի անվճար դասընթացներ” ծրագրի շրջանակներում կազմակերպված վիտրաժի (նկարչություն ապակու վրա) ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված էին մայիսի 18-ից հունիսի 25-ը անցկացված դասընթացին մասնակցած 11 անապահով ընտանիքների երիտասարդների ավելի քան 50 աշխատանքներ:

Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, դպրոցների, մշակութային հաստատությունների տնօրեններ, ծնողներ և երիտասարդներ: Մարզպետը ողջունելեով նախաձեռնությունը, կարևորեց երիտասարդների բազմակողմանի մասնագիտական հմտությունների ձեռք բերման և զարգացման հնարավորությունները: Նա նշեց նաև, որ նման դասընթացների առաքելությունը կայանում է ոչ միայն մասնագիտություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու մեջ, այլև սա հիանալի հնարավորություն է նոր ծանոթությունների և երիտասարդների` միմյանց հետ շփվելու համար: Մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ սա կենտրոնի կողմից կիրառական արվեստի ոլորտում իրականացրած միակ դասընթացը չէ. Կենտրոնում կազմակերպվել են նաև բատիկայի (նկարչություն կտորի վրա) ու պլաստիկ կավի անվճար դասընթացներ: Նա տեղեկացրեց նաև, որ դասընթացներն անվճար են և ֆինանսավորվում են ՀԵՀ-ի կողմից: Ցուցահանդեսի ավարտին մարզպետ Հ. Սարգսյանը դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց, որոնք պատրաստվել էին ՀԵՀ-ի կողմից: Դասընթացի մասնակիցներն իրենց հերթին անակնկալ էին պատրաստել: Երիտասարդները հայկական բնաշխարհը պատկերող վիտրաժի աշխատանք նվիրեցին մարզպետ Հարություն Սարգսյանին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s