Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը Ջերմուկում


15325shaxmat15324 shaxmat

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում տեղի ունեցավ Վայոց ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ, երջանկահիշատակ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Ներկաները, մինչ միջոցառման սկիզբը, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի և Ստեփան Ավագյանի հիշատակը:

Վերջինիս հիշատակին նվիրված հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ՝ Հայաստանից և արտերկրից: Հուլիսի 5-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ընթացքում հուշանվերներ հանձնվեցին հաղթողներին: Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավեց Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար՝ Վահան Միրզախանյանն ու Սեդա Բադալյանը: Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավեց Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը: Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճեց Արմեն Բարսեղյանը, 2-րդ տեղը՝ Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը: Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվեց Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Հայկ Երիցյանն ու Ալեքսանդր Բաղդասարյանը: Continue reading