Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը Ջերմուկում


15325shaxmat15324 shaxmat

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում տեղի ունեցավ Վայոց ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ, երջանկահիշատակ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Ներկաները, մինչ միջոցառման սկիզբը, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի և Ստեփան Ավագյանի հիշատակը:

Վերջինիս հիշատակին նվիրված հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ՝ Հայաստանից և արտերկրից: Հուլիսի 5-ին տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ընթացքում հուշանվերներ հանձնվեցին հաղթողներին: Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավեց Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար՝ Վահան Միրզախանյանն ու Սեդա Բադալյանը: Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավեց Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը: Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճեց Արմեն Բարսեղյանը, 2-րդ տեղը՝ Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը: Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվեց Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Հայկ Երիցյանն ու Ալեքսանդր Բաղդասարյանը:

***

15412 15406

Հունիսի 1-ից Խաչիկ գյուղում նկարահանվում է հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, նկարահանող խմբում է նաև ռեժիսոր և դերասան Միքայել Դովլաթյանը։ Հուլիսի 7-ին ավարտվեց նկարահանման աշխատանքները, որի վերջնական արդյունքներին ծանոթանալու համար հաջորդ օրն իսկ Խաչիկ ժամանեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ նրան հանդիպելու գնաց մարզպետ Հարություն Սարգսյանը: Նրանք հանդիպեցին նաև նկարահանող խմբին, զրուցեցին ռեժիսորի, դերասանների հետ ու համայնքապետ Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ եղան գյուղապետարանում, ապա գյուղի մշակույթի կենտրոնում:

***
Հուլիսի 7-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը և մարզպետ Հարություն Սարգսյանը: Կենտրոնի բացման պատվին արժանացան Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը: Միջոցառմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, ուժային կառույցների, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք…

***

15428

10 տարուց ավել է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է “Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում” ծրագիրը, որի շրջանակներում Վայոց ձորի ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ, Արցախյան պատերազմի վետերանների ընտանիքների երեխաներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանի “Հասմիկ” ճամբարում: Այս տարի մեր մարզից ճամբար կմեկնի 195 դպրոցական: Ճամբարն անցկացվում է 3 փուլով` 20 օր պարբերականությամբ: Առաջին հերթափոխին՝ 70 երեխա, ճամբար են մեկնել հունիսի 27-ին, հուլիսի 8-ին՝ երկրորդ հերթափոխի 55 երեխա, իսկ երրորդ հերթափոխի թվով 70 դպրոցական Հանքավան մեկնեցին հուլիսի 27-ին, որոնց հանգիստը կավարտվի օգոստոսի 15-ին: Երեխաների տեղափոխությունը կազմակերպում է մարզպետարանը: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s