ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


15409

ՀՀ սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր պետության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է վկայում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հուլիսի 31-ի աշխատանքային այցը Խաչիկի համայնք: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը և Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանը: Խաչիկի բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղի հացահատիկի ցանքատարածքները գտնվում են Նախիջևանի հետ սահմանագծային հատվածում:

OLYMPUS DIGITAL CAMERA

Մարզպետ Հ.Սարգսյանն այցելեց հացահատկի ցանքատարածքներ, ծանոթացավ ցորենի հունձի աշխատանքների ընթացքին, բերքի ծավալներին, խոսվեց գյուղի ոռոգման ջրի և բնակիչությանը հուզող այլ խնդիրների շուրջ: Խաչիկի գյուղապետի տեղեկությամբ այս տարի կատարվել է ցորենի 210հա ցանքս, որից, հուլիսի 31-ի դրությամբ հնձվել է 180հա` 16-17ց/հա բերքատվությամբ: Սակայն երաշտի պատճառով ցորենի հատիկները չմշկված են և սերմի համար պիտանի չեն: Գյուղում ոռոգումն իրականցվում է երկաստիճան ջրհանկայանի միջոցով, իսկ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել կայուն ջրամատակարարում: Ոռոգման ջրի հետ կապված խնդրի լուծման միակ տարբերակը ջրամբարի կառուցումն է: Գյուղապետ Վ. Ներսիսյանից տեղեկացանք, որ այս տարի սպասվում է խաղողի բավականին լավ բերք: Խաչիկում շարունակվում են բնակարանաշինության աշխատանքները: Սա այն գյուղերից մեկն է, որտեղ բնակարանաշինությունը ռազմավարական անհրաժեշտություն է, ինչը նաև արտագաղթը կանխելու միջոցներից է: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ուժերով Խաչիկում կառուցվում են 3 և հիմնանորոգվում 2 առանձնատներ: ,,Ապավեն համայնքներին” ԲՀԿ-ի աջակցությամբ Խաչիկում կառուցվում է հրշեջ մեքենաների հենակետ: Կազմակերպության միջոցով և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվում են շինարարական փոքրածավալ աշխատանքներ: Նշված շինարարական ծրագիրն իրականացվում է նաև մարզի Ելփին, Չիվա, Արենի, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք և Հորբատեղ համայնքներում:

Սյուզան Մարգարյան
ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնական

***

79

Օգոստոսի 18-ին մարզպետը փոխմարզպետ Ս. Թարվերդյանի ուղեկցությամբ այցելեց Քարագլուխ և Աղնջաձոր համայնքներ: Քարագլուխ համայնքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, ջրամբարի լրացուցիչ սնուցման հնարավորություններին: Աղնջաձոր կատարած այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ կերերի կուտակման աշխատանքներին, որից հետո գյուղապետարանում հանդիպում ունեցավ գյուղապետարանի աշխատակազմի հետ: Համայնքի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի կողմից հարց բարձրացվեց ոռոգման ջրագծի կառուցման, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանդամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը Քարագլուխ և Աղնջաձոր համայնքների ղեկավարներին հորդորեց անասնապահության զարգացման համար ակտիվ աշխատանքներ տանել կոոպերատիվների ստեղծման ուղությամբ:

***
Օգոստոսի 6-ին մարզպետ Հ.Սարգսյանն ու ՀՀ առողջապահության նախարարության ,,Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ” պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանն աշխատանքային այցով Շատին համայնքում էին՝ նպատակ ունենալով ծանոթանալ կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինարարական աշխատանքների ընթացքին:

25

27

Այն կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Գործող առողջապահական ամբուլատորիան կառուցվել է 1958թ: Քանի որ շենքը սեյսմակայուն չէ և վերանորոգման աշխատանքներ կատարելը նպատակահարմար չեն, որոշում կայացվեց կառուցել նոր շենք, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2015-ի հուլիսի 13-ից, և նախատեսված է ավարտին հասցնել դեկտեմբերի 23-ին: Մարզպետն ու ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենը այցելեցին նաև գործող առողջապահական ամբուլատորիա, ծանոթացան աշխատանքային պայմաններին: Այն սպասարկում է Եղեգնաձորի տարածաշրջանի 12 համայնք: Բուժանձնակազմի հետ կայացած հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ կառուցվող ամբուլատորիան կնպաստի բժշկական օգնության և սպասարկման գործընթացի բարելավմանը: Հանդիպման ընթացքում Ն.Զուլոյանը հետաքրքրվեց համայնքում տրամադրվող բուժօգնության, առողջապահության ոլորտի ազգային ծրագրերի իրականացման, պատվաստումների, անվճար տրամադրվող դեղորայքների հետ կապված հարցերով: Նա նշեց նաև, որ նորակառույց ամբուլտորիային կտրամադրվի բժշկական կահույք:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s