ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ


 

Օգոստոսի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը:

68

Մարզպետը նախ ներկայացրեց հյուրերին, ապա շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսելով մարզի կրթական համակարգի 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին նշեց, որ մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում` 14 հիմնական, 36 միջնակարգ, որոնցից 2 վարժարան և 3 ավագ դպրոց, 24 նախակրթարան: Քաղաքային և գյուղական համայնքներում գործում է 17 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 1052 երեխա 41 խմբով: 2014-2015 ուստարում մարզի դպրոցներում սովորել է 6683 աշակերտ 491 դասարանով: Մարզային ենթակայությամբ գործող 47 դպրոցներում աշխատում է 983 ուսուցիչ, որից 851-ը ունի բարձրագույն կրթություն (86%): Տարբեր առարկաների գծով իրականացվել է 130 ուսուցչի վերապատրաստում: Առաջին աստիճանի տարակարգ է ստացել 41 ուսուցիչ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին տարբեր առարկաների գծով մասնակցել է 42 աշակերտ, որից 7-ը արժանացել է դիպլոմների և գովասանագրերի: Վարչության պետը փաստեց, նաև որ մարզում հանրակրթությունից դուրս մնացած, ինչպես նաև երկտարեցի երեխաներ չկան: Պետական ԲՈՒՀ դիմած շրջանավարտների 30%-ն ընդունվել է տարբեր ուսումնական հաստատություններ: 2015-2016 ուս.տարում 1-ին դասարան կհաճախի 696 երեխա: Continue reading