ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ


 

Օգոստոսի 28-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը:

68

Մարզպետը նախ ներկայացրեց հյուրերին, ապա շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը խոսելով մարզի կրթական համակարգի 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին նշեց, որ մարզում գործում է 50 հանրակրթական դպրոց, այդ թվում` 14 հիմնական, 36 միջնակարգ, որոնցից 2 վարժարան և 3 ավագ դպրոց, 24 նախակրթարան: Քաղաքային և գյուղական համայնքներում գործում է 17 մանկապարտեզ, որոնցում ընդգրկված է 1052 երեխա 41 խմբով: 2014-2015 ուստարում մարզի դպրոցներում սովորել է 6683 աշակերտ 491 դասարանով: Մարզային ենթակայությամբ գործող 47 դպրոցներում աշխատում է 983 ուսուցիչ, որից 851-ը ունի բարձրագույն կրթություն (86%): Տարբեր առարկաների գծով իրականացվել է 130 ուսուցչի վերապատրաստում: Առաջին աստիճանի տարակարգ է ստացել 41 ուսուցիչ:
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին տարբեր առարկաների գծով մասնակցել է 42 աշակերտ, որից 7-ը արժանացել է դիպլոմների և գովասանագրերի: Վարչության պետը փաստեց, նաև որ մարզում հանրակրթությունից դուրս մնացած, ինչպես նաև երկտարեցի երեխաներ չկան: Պետական ԲՈՒՀ դիմած շրջանավարտների 30%-ն ընդունվել է տարբեր ուսումնական հաստատություններ: 2015-2016 ուս.տարում 1-ին դասարան կհաճախի 696 երեխա:

6 դպրոցում (Եղեգնաձորի թիվ 2, Ջերմուկի թիվ 1, Ջերմուկի թիվ 3, Վայքի հիմնական, Շատինի միջնակարգ և Ջերմուկի ավագ դպրոցներ) 86 աշակերտի համար իրականացվում է ներառական կրթություն: Մարզը համագործակցում է ՌԴ Արխանգելսկի և Նիժնի Նովգորոդի նահանգների հետ, որի շրջանակում կազմակերպվել են աշակերտական խմբերի փոխանակային միջոցառումներ: Համագործակցության շրջանակում մարզպետը գտնվել է Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կ. Հարությանը:
Փոխնախարարն անդրադարձավ 12-ամյա հանրակրթական ուսուցման և ներառական կրթության խնդիրներին: Անդրադարձ կատարեց նաև դպրոցների կառավարման խուրհուրդների ձևավորման կարգի փոփոխություններին, դպրոցների ղեկավարների կողմից բյուջեի կազմման և հաշվետվության, ինչպես նաև ներքին գնահատման ցուցանիշերի ներկայացման հրապարակայնության ապահովման խնդիրներին: Կ. Հարությունյանը խոսեց նաև ավագ և միջնակարգ դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար անհարգելի բացակայությունների շեմի անցումից հետո առաջացող խնդիրների մասին: Ելույթի վերջում Կ. Հարությունյանը շնորհավորեց բոլորին գալիք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց աշխատանքային հաջողություններ: ՀՀ ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրեն Հ.Ղազարյանը ներկայացրեց կրթական վարկային ծրագրերի հետ կապված մանրամասներ: Խորհրդակցության ընթացքում հնչեցին հայտարարություններ, եղան առաջարկություններ: Ամփոփիչ խոսքում մարզպետը խոսեց ոլորտում առկա խնդիրների և գրանցված հաջողությունների մասին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s