ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


16262
Օգոստոսի 9-ին Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր: Նա այցելեց արտադրական ձեռնարկություններ, ծանոթացավ համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Արենիի «Հին Արենի» գինու գործարանն էր, որտեղ ծանոթացավ արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում կարտադրվի 120 հազար շիշ բարձրորակ գինի, հաջորդ տարի նախատեսվում է այն հասցնել 250 հազարի:

Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280տ խաղող: Վարչապետն այցելեց նաև Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցեց բնակիչների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Գետափում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100%-ով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96մլն դրամ: Գետափցիները շնորհակալություն հայտնեցին վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Մալիշկայում վարչապետը ծանոթացավ 32կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն հայտնեցին կատարվող աշխատանքների համար և դիմեցին մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում:

16259 Continue reading