ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


16262
Օգոստոսի 9-ին Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր: Նա այցելեց արտադրական ձեռնարկություններ, ծանոթացավ համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Արենիի «Հին Արենի» գինու գործարանն էր, որտեղ ծանոթացավ արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին: Գործարանը վերջին երկու տարիների ընթացքում իրականացրել է շուրջ 3,5միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում այն համալրվել է ֆրանսիական և իտալական բարձրակարգ սարքավորումներով: Ընթացիկ տարում կարտադրվի 120 հազար շիշ բարձրորակ գինի, հաջորդ տարի նախատեսվում է այն հասցնել 250 հազարի:

Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Կանադա, ԱՄՆ, ապագայում նաև Եվրոպա: Ձեռնարկությունը պատրաստվում է ընթացիկ տարում մթերել շուրջ 280տ խաղող: Վարչապետն այցելեց նաև Գետափ, Մալիշկա, Զառիթափ և Գլաձոր համայնքներ, զրուցեց բնակիչների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին: Գետափում Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ավարտին են մոտենում 8,5 կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում համայնքը 100%-ով կգազիֆիկացվի: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 96մլն դրամ: Գետափցիները շնորհակալություն հայտնեցին վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար:

Մալիշկայում վարչապետը ծանոթացավ 32կմ երկարությամբ գազատարի կառուցման աշխատանքներին: Այդ նպատակով Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով ներդրվել է 355 մլն դրամ: Համայնքի բնակիչները գոհունակություն հայտնեցին կատարվող աշխատանքների համար և դիմեցին մանկապարտեզի երրորդ մասնաշենք կառուցելու խնդրանքով: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը խոստացել է հարցը քննարկել կառավարությունում:

16259

Զառիթափցիները վարչապետին շնորհակալություն հայտնեցին համայնք մուտք գործող ճանապարհահատվածի հիմնանորգման, 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները կյանքի կոչելու համար: Միաժամանակ, նշվեց, որ արդեն պատրաստ է Զառիթափի մանկապարտեզի հիմնանորոգման նախագիծը, որի համար կներդրվի 150 մլն դրամ: Բնակիչները տեղեկացրին, որ 60 գյուղացիական տնտեսություն միավորվել և ստեղծել են գյուղ.կոոպերացիա, սակայն ունեն որոշակի ֆինանսական խնդիրներ: Վարչապետը ողջունեց նախաձեռնությունը և խոստացավ հարցին դրական լուծում տալ: Գլաձորում ջրագծի կառուցման աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա հուլիսից և նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա հուլիսին: Ծրագրի իրականացման համար համայնքը կներդնի 30,8մլն դրամ, իսկ Գյուղական կարողությունների զարգացման ծրագրով կհատկացվի 378մլն դրամ: Ծրագրով վերակառուցվում է խմելու ջրի ողջ ներքին և արտաքին ցանցը:

16264

Հաջորդ կանգառը Եղեգնաձորի պահածոների գործարանն էր, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից: Կառավարության ղեկավարին տեղեկացվեց, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200տ պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում նախատեսվում է այն հասցնել 900-1000տ-ի: Վայոց Ձոր կատարած այցը վարչապետը եզրափակեց մարզպետարանում անցկացված խորհրդակցությամբ, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներն ու խաղող մթերող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները: Քննարկվեց բերքի մթերման կազմակերպչական հարցեր: Վարչապետը նշեց, որ այս տարի առատ է խաղողի բերքը, մնում է արտադրողների ու մթերող կազմակերպությունների կողմից մթերման աշխատանքների կազմակերպված իրականացնելը: «Կառավարությունը կանգնած է վերամշակողի կողքին` պատրաստ լինելով ամեն կերպ աջակցել և օժանդակել ձեզ,- ասաց վարչապետը,- Մենք պատրաստ ենք լսել նաև ձեր առաջարկությունները գինեգործության ոլորտի զարգացման ուղղությամբ, որպեսզի միասնական կերպով կայացնենք ճիշտ որոշումներ` նպաստելով տնտեսության զարգացմանը: Հորդորում եմ գյուղացիական տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին միասնական աշխատել՝ խաղողի առատ բերքի մթերման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար»:

Վերամշակող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրին ընկերությունների զարգացման ծրագրերն ու առաջիկա քայլերը: Տնտեսվարողները հանդես եկան նաև գինեգործության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց դրանք քննարկել կառավարությունում և առաջարկությունների հիման վրա ընդունել համապատասխան որոշում: Վերջում գյուղ.նախարար Ս.Կարապետյանը ներկայացրեց, որ Վայոց ձորում այս տարի ակնկալվում է մթերել 4900 տ խաղող, որը կիրացնեն 15-20 վերամշակող ընկերություններ:

***

Օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետը կրկին այցելեց Վայոց ձոր, այս անգամ Արարատի մարզից հետո: Առաջին կանգառը Վայք քաղաքն էր, որտեղ նա հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին և խոստացավ, որ կառավարությունը կքննարկի դրանց լուծման տարբերակները: Ապա վարչապետն այցելեց Գնդեվազ համայնքում գործող ,,Էկոֆարմ,, ՍՊԸ: /նկար-411/ Ի դեպ խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար նախատեսված անասնապահական այս համալիրը հիմնադրվել է 2013թ. և հիմնականում ունի կաթի արտադրության ուղղվածություն: Այդ նպատակով այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային կաթնամսատու երինջներ: Մոտ 300 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից նախատեսվում է տարեկան ստանալ մինչև 1.16 մլն կգ կաթ: Համալիրը նախագծված է սննդի անվտանգության միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում եվրոպական որակի և կառավարման չափորոշիչներին: Այն ունի 15 մշտական և 45 սեզոնային աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-120 հազ. ՀՀ դրամ: Հ.Աբրահամյանի այցի հաջորդ կանգառը Ամուլսարի ոսկու հանքավայրն էր, որի հանքային իրավունքը պատկանում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության հայաստանյան մասնաճյուղը հանդիսացող ,,Գեոթիմ,, ընկերությանը: Վարչապետը շրջայց կատարեց Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման վայրում: Ընկերության հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը կառավարության ղեկավարին մանրամասներ ներկայացրին ծրագրի ներկա փուլի, Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի, պլանավորվող ներդրումների և ծրագրի շինարարական ու գործառնական փուլում ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ:

411

,,Գեոթիմ,, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշեց, որ սպասվող կապիտալ ներդրումների ծավալը կազմում է 426մլն ԱՄՆ դոլար, ակնկալվող մուտքերը պետական բյուջե` մոտ 488մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը շինարարության ընթացքում` 1300, հանքի շահագործման ընթացքում՝ 770: Մինչ օրս իրականացրած սոց.զարգացման ծրագրերի մեջ ներդրվել է արդեն 2մլն ԱՄՆ դոլար, միջազգային չափանիշներով Բնապահպանական և սոց.ազդեցության գնահատման հետազոտության համար ծախսվել է 5մլն ԱՄՆ դոլար: Ամուլսարում վարչապետին ուղեկցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Հաջորդ օրը կառավարության ղեկավարն այցելեց Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոց և ,,Զատիկ,, մանկապարտեզ, ծանոթացավ վերանորոգման աշխատանքների արդյունքներին:
Համայնքային զարգացման այս երկու ծրագիրն իրականացվում է ,,Լիդիան ինթերնեյշնլ,, ընկերության կողմից կորպորատիվ սոց.պատասխանատվության ծրագրի շրջանակում: Այցի ավարտին վարչապետը հանդիպեց մարզի երեք քաղաքների՝ Ջերմուկի, Եղեգնաձորի ու Վայքի ղեկավարներին, քննարկեց քաղաքների զարգացման առաջիկա ծրագրերն ու հետագա անելիքները: Այցի ընթացքում ՀՀ վարչապետին ուղեկցեց մարզպետ Հ. Սարգսյանը:

Օգտվեցինք gov.am-ի համապատասխան տեղեկատվության տվյալներից

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s