ՄԱԿԿԱԲԻ ՃԱՄԲԱՐԸ ԼՈՒՍԻ ՏՈՒՐՈՒՄ


Արդեն ավանդույթ է դարձել ամառային ամենամյա ճամբարները Հերմոնի Լուսի տուր կենտրոնում: Սյունիք ԲՀԿ-ի նախաձեռնությամբ վայոցձորցի մի խումբ երիտասարդներ իրենց վրացական գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ամառային ամենամյա ճամբարային ծրագիրը` հավաքվելով մեկ գաղափարի շուրջ: Յուրաքանչյուր ճամբարային օր ուներ հատուկ խորագիր, որին համապատասխան կազմակերպվում էր երեկոյան միջոցառումներ:

Այդ օրերին այստեղ էին ծրագրի բարեկամ «Կալիֆորնիայում Հայաստանի ատամնաբուժական» ասոցիացիայի անդամ ատամնաբույժները, որոնց կողմից երիտասարդներին տրվեց անվճար ատամնաբուժական ծառայություն: Ի դեպ նրանք արդեն 20 տարի է, ինչ ամառվա ամիսներին այցելում են Հերմոն ու բարեգործական ծառայություն են մատուցում ճամբարականներին:

06

Իրենց իսկ նախաձեռնույամբ Հերմոնում էին նաև հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Հրեաները: Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ զրույցից պարզվեց, որ այս անգամ իրենց երեխաները հանդես են գալիս ..Մակկաբի՞ անվամբ, Իզրաիլի համանուն կազմակերպության հովանավորչությամբ: Ի դեպ, նրանց համագործակցությունը սկսվել է 2013թ-ից, երբ առաջին անգամ Երևանում անցկացվեց Մակկաբիադե-Եվրեների օլիմպիադան: Այդ ժամանակ առաջարկվեց, որ Հայաստանում ապրող Եվրեների այն երեխաները, որոնք կզբաղվեն սպորտով՝ կֆինանսավորվեն ու կհանդիսանան ապագա մակկաբիադցիներ: Եվ Ռ.Վարժապետյանի կողմից որոշվեց ամառային ճամբարն ընտրել այնտեղ, որտեղ երեխաները և՛ կհանգստանան, և՛ կզբաղվեն սպորտով, ու այդպիսին հանդիսացավ Հերմոնի Լուսի տուր հանգստավայրը, և չսխալվեցին:

07 Continue reading

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՁՈՐԸ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում


Argam
Օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց.
1. Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթ:
2. Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ հարցի քննարկում:
3. 2015-2016ուս.տարվա ընդունելության արդյունքների ամփոփում:
Առաջին հարցի հետ կապված խորհրդի բոլոր անդամները ծանոթացան քոլեջի տնօրենի միակ թեկնածուի փաստաթղթերին, առաջարկվեց հավաստագիր ստացած թեկնածուին նաև ներկայացնելու իր հեռանկարային ծրագրերն ու ռազմավարությունը, ըստ որոնց մի շարք ծրագրերի կողքին նա առանձնակի կարևորեց գործատուների համագործակցությունը, քանի որ ուսուցման գործընթացի 80%-ը իրականացվելու է գործարաններում: ՈՒսանողներն աշխատելու են սահմանված ժամաքանակով և միայն 20%-ը՝ որպես տեսական ուսուցման ժամանակահատված անց է կացնելու ուսումնական հաստատությունում: Առաջ քաշված մի շարք հարցերի պարզաբանումներից հետո ՀՀ ԿԳ նախարարարության ներկայացուցչի խնդրանքով Ա.Դովլաթյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Սկսվեց փակ գաղտնի քվեարկությունը… ու ամփոփման արդյունքում Արգամ Դովլաթյանը միաձայն ընտրվեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն:
Երկրորդ հարցը՝ Քոլեջում սննդի ապահովման կետի առկայության վերաբերյալ, ներկայացրեց նորանշանակ տնօրենը: Իրավիճակը նկարագրելով տնօրենն իր մտահոգությունն արտահայտեց այն փաստի առթիվ, որ ուսանողները երկար դասամիջոցի ժամանակ անհրաժեշտություն են ունենում սնվելու, որի հնարավորությունը չունեն՝ քոլեջի հարակից տարածքում նման առևտրակետ չլինելու պատճառով: Խնդրի խորը ուսումնասիրության պատճառով հարցի քննարկումը առաջարկվեց փոխանցել հաջորդ նիստին:
Իսկ երրորդ հարցի շուրջ ասելիք չկար, որովհետև այս ուս. տարում ընդունելության արդյունքներն ավելի բարձր էին, քան նախորդում:

***
ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

***

16809 Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ


***

SAM_0042
Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում ամփոփվեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որը նպատակ ուներ հնարավորություն տալ մարզի 30 երիտասարդների ստանալու բատիկի և պոլիմերային կավի հմտություններ և գիտելիքներ:

Այս դասընթացները դասավանդել է Աննա Ստեփանյանը: Այն իրականացվում էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի ավարտին կազմակերպվեց ցուցահանդես` երիտասարդների պատրաստած աշխատանքներով, որոնք աչքի էին ընկնում իրենց գույներով ու բազմազանությամբ:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ապա ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը մասնակիցներին փոխանցեց մարզպետի շնորհավորական խոսքը: Այնուհետև ծրագրի ղեկավար Ազատուհի Ստեփանյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և իրականացման ընթացքը, ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ ծրագրի մասնակից Նելլի Մարկոսյանը: Մասնակիցները կազմակերպել էին փոքրիկ ցուցադրություն` ներկայացնելով իրենց պատրաստած աշխատանքները: Ներկաները հիացմունքով դիտեցին մասնակիցների կողմից պատրաստված և ներկայացված գեղարվեստական աշխատանքները: Այնուհետև Առաջնորդ Սրբազան Հայրը և փոխմարզպետը ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: Նման դասընթացները շատ կարևոր են մեր երիտասարդների համար, քանի որ այն հնարավորություն է ոչ միայն զբաղվել սիրած գործով, այլև հետագայում ունենալ եկամուտ:

***

SAM_0010 Continue reading

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ


ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ

SAM_0175

 

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սեպտեմբերի 13-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը: Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:
Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ Սբ.Խաչ վանք ուխտի էին եկել նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թովմա քհն. Անդրեասյանը, Սբ. Խաչ եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը`«Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստո′ս, տրվեց որպես օգնություն թշնամու դեմ Քո զորությամբ պատերազմելու համար» բնաբանով: Continue reading

ՍՈՉԻՈՒՄ ԻՐ ՀԱՆԳԻՍՏՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՆԱԵՎ ՎԱՅՔԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԸ


Օգոստոսի 15-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ռուսաաստանի Դաշնության Սոչի քաղաքում իրենց ամառային հանգիստն են անցկացրել հանրապետության տարբեր մարզերի մի խումբ դպրոցահասակ երեխաներ, որոնք ազատամարտիկներիի երեխաներ են կամ թոռնիկներ:
Սոչիում երեխաների հանգիստը, այցերը տարբեր տեսարժան վայրեր իրականցվել են ռուսաստանաբնակ հայ բարերար Վալերի Մուրադյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: Վայոց ձորի մարզից Սոչի է մեկնել Վայքի ավագ դպորցի աշակերտ Հարություն Հակոբյանը, որը ազատամարտիկ, Երկրապահ կամավորների միության անդամ Նարիբեկ Հակոբյանի թոռն է:

17110

Սեպտեմբերի 8-ին մարզպետն ընդունեց Հարությունին: Հանդիպման ժամանակ պատանին կիսվեց իր տպավորություններով և անմոռանալի հուշերով, պատմեց ձեռք բերած գիտելիքների, նոր ծանոթությունների և ընկերների մասին: Նա մարզպետին փոխանցեց իր պապի և ծնողների երախտագիտությունը` իրեն նման հնարավորություն պարգևելու համար: Continue reading

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրան ուղեկցում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Վայքի քաղաքային մշակույթի տուն, արվեստի դպրոց և գրադարան:

17018

Վայքի արվեստի դպրոցի սաները փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկան հյուրերի առջև: Հաջորդ կանգառը Եղեգնաձորի մարզային մշակույթի կենրտրոնում էր, որտեղ նախարարին ընդունեցին ավանդական աղ ու հացով և գործող ,,Արմենիան ղողանջներ,, երգչախմբի գեղեցիկ կատարումով: Նախարարն այցելեց նաև նույն շենքում տեղակայված Վայոց ձորի մարզային գրադարան: Continue reading

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

17145

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վայոց ձորի մարզում իրականացնում է <<Հարավային Կովկասի էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում>> ծրագիրը, որում ընդգրկված են Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքները: Սեպտեմբերի 9-ին մարզպետի մոտ անցկացվեց աշխատանքային հանդիպում Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին ծրագրի իրականցման ընթացիկ հարցեր և հիմնախնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ծրագրի նպատակը համայնքներին ապրուստի դիվերսիֆիկացումը զարգացնելու գործում աջակցություն ցուցաբերելն է` ստեղծելով խթաններ և այլընտրանքային ապրուստի միջոցներ, պահպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները` նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև աղքատության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Continue reading

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ


Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում ենք ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Ցանկանում, որ այս ուսումնական տարին Ձեզ համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի:
Սեպտեմբերի 1-ի առավոտը բոլոր դպրոցներում բացվեց տոնականորեն, ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներով, որոնց մասնակցում էին նաև համայնքապետեր, մարզպետարանի ներկայացուցիչներ, հրավիրված հյուրեր ու ծնողներ: Ամենուր հնչում էին ողջույնի խոսքեր ու շնորհավորանքներ: Ի դեպ փոխմարզպետներ Սամվել Թարվերդյանն այդ օրը այցելեց Ելփին , Չիվա, իսկ Մելս Հարությունյանը՝ Ջերմուկ, Գնդեվազ համայնքների դպրոցներ:

Մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց սահմանամերձ համայնքներ՝ Խնձորուտի, Բարձրունու, Մարտիրոսի, Սերսի և Զառիթափի միջնակարգ դպրոցներ: Շնորհավորելով աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետը հանդիպում ունեցավ ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացավ դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին: Կրկնակի տոն էր Զառիթափի դպրոցականների համար, իրականացել էր օրեր առաջ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ ուսուցիչների կողմից արված խնդրանքը, այն է, որ դպրոցը կարիք ունի դպրոցական մարզագույքի, և այն չուշացավ, հենց այս տոնական օրը դպրոցին նվեր էր ուղարկել Հովիկ Արբրահամյանը: Դպրոցի տնօրենը ելույթի ընթացքում իր երախտագիտությունը հայտնեց այդ արժեքավոր նվերի համար և խնդրեց մարզպետին իրենց երախտագիտության խոսքը փոխանցել ՀՀ վարչապետին: Մարզպետը հույս հայտնեց, որ մարզագույքի առկայությունը կխթանի ֆիզկուլտուրայի դասերի արդյունավետության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին՝ կնպաստի աշակերտների առողջ ապրելակերպի կազմակերպմանը:

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ


***
Մոտենում է խաղողի բերքահավաքի օրերը: Սեպտեմբերի 8-ին մարզպետի մոտ տեղի ունեցավ հանդիպում Աղավնաձոր, Ռինդ, Ելփին, Մալիշկա, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարների հետ, նպատակն էր քննարկել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հարցերը: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց աշխատանք տանել մթերող կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի արտադրված խաղողի բերքն իրացնել ժամանակին և անկորուստ:
***
2015 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Գողթանիկ համայնքի ղեկավարի ընտրությունը: Վայոց ձորի ԸԸՀ-ի տվյալների համաձայն` համայնքի ղեկավար է վերընտրվել ՀՀԿ կուսակցության անդամ Համբարձում Սամվելյանը: 159 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 88-ը։ Մասնակիցներից գործող գյուղապետի օգտին քվեարկել են 87-ը, դեմ՝ 1-ը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ չկան: