Մեր լրահոսից


Օգոստոսի 3-ին մարզպետ Հ.Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում՝
1. ,,2016 թ. հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ,, / զեկ.հանձնաժողովի նախագահ, փոխմարզպետ Մելս Հարությունյան/
2. ,, 2015 թ. առաջին կիսամյակում մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին,, /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյան/
3. ,,Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը մարզում,, /ներկ. Եղեգնաձորի ԶՏԿ-ի գլխավոր մասնագետ Սամվել Ավետիսյան/
4. ,,Ապրել անկախ և ներառվել համայնքում,, ծրագրի կատարման ընթացքը մարզում, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակության մեջ: /,,Շուշան,, հկ-ի նախագահ Նարինե Հախվերդյան/
Առաջին հարցի հետ կապված Ծրագրի առանցքային կետերից են՝
ա/ թեքահարթակների կառուցում,
բ/ մասնագիտական կրթության ապահովում,
գ/ սոցիալական սպասարկման ծրագրեր,
դ/հաշմանդամների ինտեգրում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում
ե/ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության ապահովում:

Մարզպետն առաջարկեց աշխատանք տանել, որ թեքահարթակ չունեցող կառույցներում տեղադրվեն փայտից պատրաստված ժամանակավոր թեքահարթակներ: ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պատասխանատու Անուշ Գաբրիելյանը ներկայացրեց Ելփին համայնքի օրինակելի փորձը, քանզի հենց համայնքապետարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երկու անձ և շնորհակալության խոսք ուղղեց դպրոցի և համայնքի ղեկավարներին: ՀԿ նախագահը ներկայացրեց նաև Ֆրանս-հայկական զարգացման կենտրոն հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Եղեգնաձորում գործող ,,Ակտիվ հանգիստ,, ամառային ճամբարի մասին: Իսկ մանկուց հաշմանդամ Նարինե Դավթյանը, որն ի դեպ Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո, ձեռք է բերել երկրորդ մասնագիտություն՝ կրթության կազմակերպում (ԵՊՀ-ում), տեղեկացրեց, որ Եղեգնաձորի ԶՏԿ-ի աջակցությամբ մասնակցում է ՓՄՁ-գործարար ծրագրին: Նա նշեց նաև, որ ապագայում նպատակ ունի հիմնելու մանկապատանեկան ուսումնական կենտրոն: Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին կատարված աշխատանքների համար, կարևորեց բացատրական աշխատանքները՝ հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման գործում և հայտնեց համագործակցելու և հնարավոր բոլոր միջոցներով նշված խնդիրների լուծմանն օժանդակելու իր պատրաստակամությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s