ՄԵԴԻԱ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ


Սեպտեմբերի 13-ին, “Մարդը կարիքի մեջ” չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված մեդիա արշավի շրջանակներում հանրապետության մի խումբ լրագրողներ հանդիպեցին մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Նա ողջունեց լրագրողներին և շնորհակալություն հայտնեց այցի և մարզի հիմնահարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպման ընթացքում լրագրողների կողմից բարձրացվեցին հարցեր կապված գյուղատնտեսության ոլորտի հետ, մասնավորապես` խաղողի բերքատվության, մթերման ու սակագնային քաղաքականության հետ: Խոսվեց բնակչության զբաղվածության, աշխատատեղերի ավելացման հեռանկարների, կրթական, առողջապահական ոլորտների, սահմանամերձ համայնքների խնդիրների, միգրացիոն և այլ հարցերի շուրջ:

112

Մարզպետարանում կայացած հարցազրույցից հետո մարզպետի ուղեկցությամբ, լրագրողներն այցելեցին Եղեգնաձորի նորաբաց պահածոների գործարան, ծանոթացան աշխատանքային պայմաններին, արտադրատեսակներին, զրուցեցին գործարանում աշխատող բանվորների և աշխատակազմի հետ: Այնուհետև հանդիպում տեղի ունեցավ ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Սարգիս Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում Ս.Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց մանրամասներ ձեռնարկության գործունեության, հետագա ծրագրերի և հեռանկարային այլ նախագծերի մասին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s