ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

17145

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վայոց ձորի մարզում իրականացնում է <<Հարավային Կովկասի էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում>> ծրագիրը, որում ընդգրկված են Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքները: Սեպտեմբերի 9-ին մարզպետի մոտ անցկացվեց աշխատանքային հանդիպում Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին ծրագրի իրականցման ընթացիկ հարցեր և հիմնախնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ծրագրի նպատակը համայնքներին ապրուստի դիվերսիֆիկացումը զարգացնելու գործում աջակցություն ցուցաբերելն է` ստեղծելով խթաններ և այլընտրանքային ապրուստի միջոցներ, պահպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները` նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև աղքատության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Continue reading