ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

17145

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վայոց ձորի մարզում իրականացնում է <<Հարավային Կովկասի էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում>> ծրագիրը, որում ընդգրկված են Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքները: Սեպտեմբերի 9-ին մարզպետի մոտ անցկացվեց աշխատանքային հանդիպում Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին ծրագրի իրականցման ընթացիկ հարցեր և հիմնախնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ծրագրի նպատակը համայնքներին ապրուստի դիվերսիֆիկացումը զարգացնելու գործում աջակցություն ցուցաբերելն է` ստեղծելով խթաններ և այլընտրանքային ապրուստի միջոցներ, պահպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները` նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև աղքատության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

***
Սեպտեմբերի 7-ին մարզպետն իր աշխատակազմի պատասխանատու աշխատողների ու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթվա անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետը խորհրդակցությունը սկսեց Հանրապետությունում սեպտեմբերի 3-6-ը կազմակերպված “Շանթ-2015” ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքների ամփոփմամբ: Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով մարզում իրականացված աշխատանքները, նա հատուկ ուշադրություն հրավիրեց զորավարժությունների ընթացքում տեղ գտած թերությունների և բացթողումների վրա` տալով համապատասխան հանձնարարականներ:
Հ.Սարգսյանը հանձնարարեց ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացնել ժամանակին և պատշաճ մակարդակով, նաև աջակցել գյուղացիական տնտեսություններին վար ու ցանքի աշխատանքների իրականացմանը: Մարզի ղեկավարը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Հանրապետության անկախության տոնի, ինչպես նաև հոկտեմբեր ամսին կայանալիք Գինու և բերքի տոնի միջոցառումների կազմակերպման ու անցկացման ուղղությամբ:
***
Այժմ մի քիչ մանրամասն սեպտեմբերի 3-6-ը հանրապետությունով մեկ ընթացող «Շանթ-2015» անունը կրող զորավարժությունների մասին: Ըստ hraparak.am-ի համապատասխան նյութի ՊՆ-ի «Շանթ-2015» անունը կրող զորավարժությունը նպատակաուղղված էր «պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության եւ ագրեսիայի հետմղման ընթացքում պետական եւ ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության եւ գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը»։ Եվ, «հաշվի առնելով Հայաստանի շուրջ եւ մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը եւ իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը» : Այսինքն, մինչ մենք «կռիվ-կռիվ» խաղացող երեխաների նման տարբեր պատերազմական իրավիճակներ ենք փորձարկում եւ «մտացածին» սցենարներ ստեղծում՝ Ազգային պատկերասրահից եւ Մատենադարանից արժեքավոր նմուշներն ապահով վայրեր տեղափոխելու, ուսումնական տագնապներ, հավաքներ, տարհանումներ իրականացնելու, պարետային ժամ հայտարարելու եղանակով, մինչ կառավարության արտահերթ նիստ է հրավիրվում, որտեղ «նախարարները ներկայացնում են զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը», թշնամին իրական պատերազմական վիճակ է ստեղծում սահմանին եւ մի քանի օր շարունակ գնդակոծում մեր գյուղերը՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ։ Որքանո՞վ են այս զորավարժությունները նպաստելու մեր հանրության զինվորական պատրաստականության աճին, ի՞նչ գիտելիքներ են սրանից քաղելու կառավարման ապարատի աշխատողները, ինչքանո՞վ են մշակված սցենարները լինելու կիրառելի եւ օգտակար, պարզ չէ։ Պարզ է մի բան, որ մենք ծրագրում ենք, խոսում ենք, ցուցադրում, թշնամին՝ գործում։
Հարգելի ընթերցող, իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար ներկայացվեց վերոնշյալ տեղեկատվությունը, որից անմասն չէր նաև Վայոց ձորը: “Շանթ-2015” ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ընդգրկված էին նաև Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառույցները: Զորավարժություններում ընդգրկված բոլոր պետական կառույցներին առաջադրվեցին խաղարկային խնդիրներ և առաջադրանքներ, որոնք համապատասխան մարմինների կողմից իրականացվեցին պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետներում: Ամփոփելով զորավարժությունների արդյունքները` մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ զորավարժությունները նպաստում են մարզի բնակչության իրազեկության մակարդակի բարձրացմանը, պետական կառույցների փոխգործակցությանը և արտակարգ իրավիճակներում համապատասխան քայլերի ձեռնարկման ու իրականացման ունակության վերստուգմանը, որը Վայոց ձորում ևս ընթացավ բարձր պատրաստվածությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s