ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով Վայոց ձորում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրան ուղեկցում էր Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Վայքի քաղաքային մշակույթի տուն, արվեստի դպրոց և գրադարան:

17018

Վայքի արվեստի դպրոցի սաները փոքրիկ համերգային ծրագրով հանդես եկան հյուրերի առջև: Հաջորդ կանգառը Եղեգնաձորի մարզային մշակույթի կենրտրոնում էր, որտեղ նախարարին ընդունեցին ավանդական աղ ու հացով և գործող ,,Արմենիան ղողանջներ,, երգչախմբի գեղեցիկ կատարումով: Նախարարն այցելեց նաև նույն շենքում տեղակայված Վայոց ձորի մարզային գրադարան:

Նախարարի վերջին կանգառը Եղեգնաձորի երաժշտական դպրոցն էր, որտեղ բացվել էր Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի, Եղեգնաձորի գեղարվեստի և Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցների սաների նկարների և ձեռարվեստի գործերի ցուցահանդես: Այստեղ նույնպես հյուրերին ընդունեցին փոքրիկ համերգային կատարումներով: Նախարարը շրջայց կատարեց այցելած մշակութային բոլոր հաստատություններում, ծանոթացավ աշխատանքային և շենքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մարզի մշակութային կյանքին վերաբերող և հաստատությունների պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s