Օգոստոսի 15-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ռուսաաստանի Դաշնության Սոչի քաղաքում իրենց ամառային հանգիստն են անցկացրել հանրապետության տարբեր մարզերի մի խումբ դպրոցահասակ երեխաներ, որոնք ազատամարտիկներիի երեխաներ են կամ թոռնիկներ:
Սոչիում երեխաների հանգիստը, այցերը տարբեր տեսարժան վայրեր իրականցվել են ռուսաստանաբնակ հայ բարերար Վալերի Մուրադյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: Վայոց ձորի մարզից Սոչի է մեկնել Վայքի ավագ դպորցի աշակերտ Հարություն Հակոբյանը, որը ազատամարտիկ, Երկրապահ կամավորների միության անդամ Նարիբեկ Հակոբյանի թոռն է:
Սեպտեմբերի 8-ին մարզպետն ընդունեց Հարությունին: Հանդիպման ժամանակ պատանին կիսվեց իր տպավորություններով և անմոռանալի հուշերով, պատմեց ձեռք բերած գիտելիքների, նոր ծանոթությունների և ընկերների մասին: Նա մարզպետին փոխանցեց իր պապի և ծնողների երախտագիտությունը` իրեն նման հնարավորություն պարգևելու համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի կրության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանն ու Վայքի ավագ դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը: